Ճանաչե՛ք, որ Տերը մեր Աստվածն է։ Նա ստեղծեց մեզ, և ոչ թե մենք եղանք. Մենք նրա ժողովուրդը Եվ նրա արոտի ոչխարներն ենք։
ՂԵՎՏԱԿԱՆ 19:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Խոսի՛ր Իսրայելի բոլոր որդիների հետ և ասա՛ նրանց. “Սո՛ւրբ եղեք, քանզի ես՝ Տերը, ձեր Աստվածը, սուրբ եմ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Խոսի՛ր Իսրայելի որդիների ամբողջ ժողովրդի հետ և ասա՛ նրանց. “Սո՛ւրբ եղեք, քանզի սուրբ եմ ես՝ ձեր Տեր Աստվածը։ |
Ճանաչե՛ք, որ Տերը մեր Աստվածն է։ Նա ստեղծեց մեզ, և ոչ թե մենք եղանք. Մենք նրա ժողովուրդը Եվ նրա արոտի ոչխարներն ենք։
Դուք կլինեք ինձ համար քահանաների թագավորություն և սուրբ ազգ”։ Այս ամենը հաղորդի՛ր Իսրայելի որդիներին»։
Սո՛ւրբ եղեք, որովհետև ես՝ Տերը, ձեր Աստվածը, սուրբ եմ։ Ես ձեզ առանձնացրի բոլոր ժողովուրդներից, որպեսզի իմը լինեք։
բայց վարագույրին թող չմոտենա և զոհասեղանին թող չդիպչի, որովհետև արատավոր է և Աստծու սրբարանը նա չպետք է պղծի, քանզի ես եմ Տերը, որ սրբագործում եմ նրանց”»։
Պետք է սուրբ պահի իրեն, որովհետև Տիրոջ՝ ձեր Աստծու ընծաները նա է մատուցում։ Նա սուրբ պետք է լինի, քանզի ես՝ Տերս, որ սրբագործում եմ քահանաներին, սուրբ եմ։
Սիրելինե՛ր, քանի որ այս խոստումն ունենք, ինքներս մեզ մաքրենք մարմնի և հոգու ամեն պղծությունից, կատարյալ դարձնենք սրբությունը Աստծու երկյուղով։
ինչպես որ աշխարհի ստեղծումից առաջ ընտրեց մեզ նրա միջոցով, որպեսզի մենք սուրբ ու անարատ լինենք նրա առաջ սիրո մեջ։
Լսի՛ր Տիրոջ՝ քո Աստծու ասածը, կատարի՛ր նրա բոլոր պատվիրաններն ու նրա օրենքները, որ ես այսօր պատգամում եմ քեզ»։
Հեսուն ասաց ժողովրդին. «Դուք չեք կարող Տիրոջը պաշտել, որովհետև նա սուրբ է. նա, նախանձախնդիր լինելով, չի ների ձեր մեղքերն ու անօրենությունները,