Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 21:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

23 բայց վարագույրին թող չմոտենա և զոհասեղանին թող չդիպչի, որովհետև արատավոր է և Աստծու սրբարանը նա չպետք է պղծի, քանզի ես եմ Տերը, որ սրբագործում եմ նրանց”»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

23 Միայն վարագույրի մոտ չմտնի և զոհասեղանին չմոտենա, որովհետև արատ ունի, և իմ սրբությունները չպետք է պղծի, քանզի ես եմ Տերը, որ սրբագործում եմ նրանց”»։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 21:23
13 Խաչաձեւ Հղումներ  

Սրբարանից թող դուրս չգա, որպեսզի իր Աստծու սրբարանը չպղծի, որովհետև նա իր վրա կրում է Աստծու օծության սուրբ յուղը։ Ես եմ Տերը։


Իսրայելի որդիներին խստորեն զգուշացրե՛ք իրենց անմաքրություններից, որպեսզի իրենց մեջ գտնվող իմ խորանը չպղծեն ու իրենց այդ անմաքրության պատճառով չմեռնեն։


Հիմարնե՛ր ու կույրե՛ր, ի՞նչն է ավելի մեծ՝ ոսկի՞ն, թե՞ տաճարը, որ սրբագործում է ոսկին։


Աստծու ընծաներն ամենասուրբ են, այդ սուրբ ընծաներից կարող է ուտել,


Եվ Մովսեսը խոսեց Ահարոնի, նրա որդիների ու Իսրայելի բոլոր որդիների հետ։


«Խոսի՛ր Իսրայելի բոլոր որդիների հետ և ասա՛ նրանց. “Սո՛ւրբ եղեք, քանզի ես՝ Տերը, ձեր Աստվածը, սուրբ եմ։


Սրբե՛ք ու սո՛ւրբ եղեք, քանզի ես՝ Տերը, ձեր Աստվածը, սուրբ եմ։


Թող սուրբ լինեն իրենց Աստծու առջև և չարատավորեն իրենց Աստծու անունը, որովհետև Տիրոջ զոհերը՝ իրենց Աստծու ընծաները, նրանք են մատուցում։ Նրանք սուրբ պետք է լինեն։


Նրանք, սուրբ ընծաներն ուտելով, իրենց վրա վերցնում են մեղքեր ու հանցանքներ, քանզի ես եմ նրանց սրբագործող Տերը”»։


Թող Աստված հիշի նրանց իրենց ժառանգության և քահանայության ու ղևտացիների ուխտի մեջ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ