Եվ դարձյալ զգուշացրիր նրանց՝ դառնալու քո Օրենքին, իսկ նրանք հիմարությամբ անմտանալով չանսացին քո օրենքներին և մեղանչեցին քո հրամանների և պատվիրանների դեմ, որ դու ասել և հրամայել էիր, որպեսզի մարդկանցից ով կատարի քո պատվիրանների խոսքերը, ապրի նրանցով։ Իսկ նրանք դարձրին իրենց թիկունքները, խստապարանոց դարձան և չլսեցին քո խոսքը։
Գնա՛ Իսրայելի որդիների մոտ ու ասա՛. “Ես՝ Տերը, ազատելու եմ ձեզ եգիպտացիների բռնությունից և հանելու եմ ձեզ նրանց ծառայությունից, փրկելու եմ ձեզ իմ հզոր բազկով ու նրանց մեծ պատիժներ հասցնելով։
Ակա՛նջ դրեք ինձ և հետևե՛ք իմ ճանապարհին։ Լսե՛ք ինձ, և ձեր հոգիները կապրեն բարության մեջ, ու ես ձեզ հետ հավիտենական ուխտ կկնքեմ՝ շնորհելով ձեզ Դավթին խոստացված անանց սրբությունները։
Եվ այն անապատում Իսրայելի տանն ասացի. “Իմ հրամաններո՛վ շարժվեք”, բայց չշարժվեցին։ “Իմ օրենքները պահե՛ք՝ գործադրելով դրանք, որոնք եթե մարդ գործադրի, դրանցով էլ կապրի”։ Սակայն Իսրայելի տունն ինձ դառնացրեց անապատում։ Իմ հրամաններով չշարժվեցին, իմ օրենքները մերժեցին, որոնք եթե մարդ գործադրի, դրանցով էլ կապրի։ Իմ շաբաթները սաստիկ պղծեցին։ Եվ ասացի, որ անապատում նրանց վրա իմ զայրույթն եմ թափելու՝ նրանց ոչնչացնելու համար։
Նրանց որդիներն էլ ինձ դառնացրին, իմ հրամաններով չշարժվեցին, չջանացին պահելու իմ օրենքները՝ դրանք գործադրելու համար, որոնք եթե մարդ գործադրի, դրանցով էլ կապրի։ Եվ պղծում էին իմ շաբաթները։ Ես էլ ասացի, որ անապատում իմ զայրույթը թափելու եմ նրանց վրա՝ իմ բարկությունն ի կատար ածելու համար։ Եվ ձեռքս նրանց վրայից հետ քաշեցի։
Ընտրի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն սիրելը, նրա ձայնին անսալը, նրան կապված մնալը, որովհետև այդ է քո կյանքն ու քո երկարակեցությունը, որպեսզի բնակվես այն երկրում, որ Տերը երդվեց քո հայրերին՝ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին, որ կտա նրանց»։
«Եվ այժմ, Իսրայե՜լ, լսի՛ր այն օրենքներն ու կանոնները, որ ես այսօր ուսուցանում եմ քեզ, որպեսզի ապրեք և մտնելով ժառանգեք այն երկիրը, որ Տերը՝ մեր Աստվածը, տալիս է ձեզ։