Գաղատացիներին 3:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ12 Իսկ Օրենքը հավատից կախում չունի, բայց՝ «Ով գործադրի օրենքները, նրանցով էլ կապրի» (Ղևտ. 18.5)։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ12 Բայց օրենքը հավատից չէ, այլ «Օրենքը գործադրողը նրանով էլ կապրի» (Ղևտ. 18.5)։ Տես գլուխը |
Եվ դարձյալ զգուշացրիր նրանց՝ դառնալու քո Օրենքին, իսկ նրանք հիմարությամբ անմտանալով չանսացին քո օրենքներին և մեղանչեցին քո հրամանների և պատվիրանների դեմ, որ դու ասել և հրամայել էիր, որպեսզի մարդկանցից ով կատարի քո պատվիրանների խոսքերը, ապրի նրանցով։ Իսկ նրանք դարձրին իրենց թիկունքները, խստապարանոց դարձան և չլսեցին քո խոսքը։
Եվ այն անապատում Իսրայելի տանն ասացի. “Իմ հրամաններո՛վ շարժվեք”, բայց չշարժվեցին։ “Իմ օրենքները պահե՛ք՝ գործադրելով դրանք, որոնք եթե մարդ գործադրի, դրանցով էլ կապրի”։ Սակայն Իսրայելի տունն ինձ դառնացրեց անապատում։ Իմ հրամաններով չշարժվեցին, իմ օրենքները մերժեցին, որոնք եթե մարդ գործադրի, դրանցով էլ կապրի։ Իմ շաբաթները սաստիկ պղծեցին։ Եվ ասացի, որ անապատում նրանց վրա իմ զայրույթն եմ թափելու՝ նրանց ոչնչացնելու համար։