Մինչ Եզրասը, երեսնիվայր ընկած գետնին՝ Տիրոջ առջև, աղոթում էր այս խոստովանություններով և մեծամեծ ողբերով, նրա մոտ հավաքվեց բազում ժողովուրդ, ամեն ոք, որ Երուսաղեմում էր՝ այր և կին, երիտասարդ ու կույս, և ժողովուրդը ողբաց ու բարձրացրեց իր լացի ձայնը։
ՂԵՎՏԱԿԱՆ 16:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ահարոնն իր ձեռքերը թող դնի կենդանի այծի գլխին և նրա վրա խոստովանի Իսրայելի որդիների բոլոր անօրենությունները, նրանց բոլոր անարդարություններն ու նրանց բոլոր մեղքերը և այդ ամենը թող դնի կենդանի նոխազի գլխին և նշանակված մի մարդու առաջնորդությամբ այն արձակի դեպի անապատ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ահարոնն իր երկու ձեռքերը դնի կենդանի նոխազի գլխին և դրա վրա խոստովանի Իսրայելի որդիների բոլոր անօրենություններն ու նրանց գործած բոլոր հանցանքներն իրենց բոլոր մեղքերով։ Նա դրանք թող դնի նոխազի գլխին և այն ուղարկի դեպի անապատ մի հատուկ մարդու միջոցով։ |
Մինչ Եզրասը, երեսնիվայր ընկած գետնին՝ Տիրոջ առջև, աղոթում էր այս խոստովանություններով և մեծամեծ ողբերով, նրա մոտ հավաքվեց բազում ժողովուրդ, ամեն ոք, որ Երուսաղեմում էր՝ այր և կին, երիտասարդ ու կույս, և ժողովուրդը ողբաց ու բարձրացրեց իր լացի ձայնը։
Զվարակը կբերես Վկայության խորանի դռան մոտ, և Ահարոնն ու նրա որդիները Վկայության խորանի դռան մոտ՝ Տիրոջ առաջ, իրենց ձեռքերը թող դնեն զվարակի գլխին։
Ով ծածկում է ամբարշտությունը, հաջողություն չի ունենա, իսկ ով վեր հանի և դատապարտի, սիրո կարժանանա։
Ամենքն էլ մոլորված ոչխարներ են. մարդն իր ճանապարհին մոլորվեց, և Տերը նրա՛ն մատնեց մեր մեղքերի համար։
Նա այսպիսով թող ավարտի սրբարանի, Վկայության խորանի ու զոհասեղանի սրբագործումը։ Նա թող սրբագործի նաև քահանաներին։ Նա թող մոտ բերի կենդանի այծին։
Նոխազը, իր վրա վերցնելով նրանց անիրավությունները, իր հետ պիտի տանի մի անկոխ վայր. նոխազին պիտի արձակի դեպի անապատ։
Նրանք պիտի խոստովանեն իրենց ու իրենց հայրերի գործած մեղքերը, որ հանցանք են գործել և արհամարհել են ինձ, և որ հակառակվել են ինձ,
Որովհետև Աստված մեզ համար մեղավոր արեց նրան, ով մեղքը չէր ճանաչել, որպեսզի մենք նրանո՛վ Աստծու արդարները դառնանք։