Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 29:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Զվարակը կբերես Վկայության խորանի դռան մոտ, և Ահարոնն ու նրա որդիները Վկայության խորանի դռան մոտ՝ Տիրոջ առաջ, իրենց ձեռքերը թող դնեն զվարակի գլխին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Զվարակը կմոտեցնես ժողովի վրանի առաջ, և Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը կդնեն զվարակի գլխին։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 29:10
13 Խաչաձեւ Հղումներ  

Մովսեսն այնուհետև մոտ բերեց մեղքերի քավության զվարակը, Ահարոնն ու նրա որդիներն իրենց ձեռքերը դրեցին մեղքերի քավության զվարակի գլխին,


Նա իր ձեռքը թող դնի ընծայի գլխին՝ ընդունելի լինելու անձի քավության համար։


Կվերցնես երկրորդ խոյը, և Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը թող դնեն խոյի գլխին։


Կվերցնես խոյերից մեկը, և Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը թող դնեն խոյի գլխին։


Որովհետև Աստված մեզ համար մեղավոր արեց նրան, ով մեղքը չէր ճանաչել, որպեսզի մենք նրանո՛վ Աստծու արդարները դառնանք։


Ամենքն էլ մոլորված ոչխարներ են. մարդն իր ճանապարհին մոլորվեց, և Տերը նրա՛ն մատնեց մեր մեղքերի համար։


Ահարոնն իր ձեռքերը թող դնի կենդանի այծի գլխին և նրա վրա խոստովանի Իսրայելի որդիների բոլոր անօրենությունները, նրանց բոլոր անարդարություններն ու նրանց բոլոր մեղքերը և այդ ամենը թող դնի կենդանի նոխազի գլխին և նշանակված մի մարդու առաջնորդությամբ այն արձակի դեպի անապատ։


Ապա Մովսեսը մոտ բերեց ողջակեզի խոյը, և Ահարոնն ու նրա որդիներն իրենց ձեռքերը դրեցին խոյի գլխին։


Նա իր ձեռքը թող դնի ընծայի գլխին և մորթի այն Վկայության խորանի դռան մոտ։ Ահարոնի որդիները՝ քահանաները, արյունը թող շաղ տան ողջակեզի զոհասեղանի վրա՝ շուրջանակի։


Զվարակը կմորթես Տիրոջ առաջ՝ Վկայության խորանի դռանը։


Այնուհետև ղևտացիներն իրենց ձեռքերը թող դնեն զվարակների գլխին։ Դրանցից մեկը զոհի՛ր մեղքերի քավության համար, մյուսը՝ իբրև Տիրոջը նվիրված ողջակեզ, որպեսզի քավվեն նրանց մեղքերը։


Քավությունը սրբագործելը վերջացնելուց հետո թող նախիրներից առանց արատի մի զվարակ մատուցեն, հոտից էլ՝ առանց արատի մի խոյ.


Նա արջառը թող բերի Վկայության խորանի դռան մոտ՝ Տիրոջ առջև, իր ձեռքը Տիրոջ առջև թող դնի նրա գլխին, և արջառը թող մորթեն Տիրոջ առջև։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ