ՂԵՎՏԱԿԱՆ 16:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ոչ ոք չպետք է լինի Վկայության խորանում, երբ Ահարոնը մտնի և քավություն անի սրբարանում, մինչև որ դուրս գա և քավություն անի իր, իր ընտանիքի և Իսրայելի ամբողջ ժողովրդի համար։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ Ահարոնը սրբարան մտնի քավություն անելու համար, ոչ մի մարդ չպետք է լինի ժողովի վրանում մինչև նրա դուրս գալը, որ քավություն անի իր համար, իր ընտանիքի և Իսրայելի ամբողջ ժողովրդի համար։ |
Քեզ հետ ոչ ոք թող չբարձրանա և լեռան վրա ոչ ոք թող չերևա։ Նույնիսկ արջառ ու ոչխար թող չարածեն լեռան մոտ»։
Ամենքն էլ մոլորված ոչխարներ են. մարդն իր ճանապարհին մոլորվեց, և Տերը նրա՛ն մատնեց մեր մեղքերի համար։
Նա այդ կերպ սրբարանը թող մաքրի Իսրայելի որդիների պղծություններից, նրանց կատարած անիրավություններից և նրանց բոլոր մեղքերից։ Նույն կերպ թող վարվի Վկայության խորանի հետ, որ կանգնեցված է բանակատեղիում՝ նրանց անմաքրություններով շրջապատված։
Այնուհետև նա թող գնա դեպի Տիրոջ առաջ գտնվող զոհասեղանը և քավության ծես կատարի դրա մաքրման համար։ Նա թող առնի զվարակի արյունից ու այծի արյունից և շուրջանակի քսի զոհասեղանի եղջյուրներին։
Եվ ուրիշ մեկի միջոցով փրկություն չկա, որովհետև երկնքի տակ չկա մարդկանց տրված մեկ այլ անուն, որով մենք կարողանանք փրկվել»։
Նա, որ ճառագումն է նրա փառքի և արտահայտումը նրա էության, որ իր խոսքի զորությամբ պահում է տիեզերքը։ Նա մեր մեղքերի մաքրումը կատարելուց հետո նստեց Աստծու մեծության աջ կողմում՝ բարձունքներում։
իսկ երկրորդ խորանը տարին մեկ անգամ միայն քահանայապետն էր մտնում, և այդ անում էր ոչ առանց զոհի արյան,
Նա մեր մեղքերն իր մարմնով բարձրացրեց խաչափայտի վրա, որպեսզի մենք, զերծ լինելով մեղքերից, արդարության կենակից լինենք. նրա վերքերով բժշկվեցիք դուք։
Որովհետև Քրիստոսը մեկընդմիշտ չարչարվեց մեր մեղքերի համար, մի Արդար՝ անարդարների համար, որպեսզի մեզ Աստծուն մոտեցնի. թեև նա մարմնով մեռավ, Հոգին, սակայն, նրան կենդանի պահեց,