Քահանան թող վերցնի մի գառը և մատուցի այն իբրև հանցանքի զոհ, վերցնի նաև մեկ գավաթ ձիթայուղը և որպես ընծա մատուցի Տիրոջ առջև։
ՂԵՎՏԱԿԱՆ 14:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ապա քահանան թող ընծայի մեղքի զոհը և քավություն տա մաքրվողին իր մեղքերից։ Դրանից հետո քահանան թող մորթի ողջակեզը Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ապա քահանան թող մատուցի մեղքի զոհը և քավություն անի իր անմաքրությունից մաքրվող մարդուն, դրանից հետո ողջակեզը մորթի։ |
Քահանան թող վերցնի մի գառը և մատուցի այն իբրև հանցանքի զոհ, վերցնի նաև մեկ գավաթ ձիթայուղը և որպես ընծա մատուցի Տիրոջ առջև։
Քահանան թող վերցնի հանցանքի զոհի արյունից և քսի մաքրվողի աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի ծայրին և նրա աջ ոտքի ծայրին։
Քահանան դրանցից մեկը պետք է զոհի մեղքի համար, իսկ մյուսը՝ իբրև ողջակեզ։ Քահանան այդ ձևով Տիրոջ առաջ պետք է քավություն անի նրա համար նրա ծորումի պատճառով։
«Եթե մեկը մեղանչի, երբ հրավիրվի երդումով վկայություն տալու մի բանի մասին, որ տեսել է կամ տեղյակ է, և չհայտնի, մեղքի տակ կընկնի։
Տիրոջ նկատմամբ կատարած իր հանցանքների ու գործած մեղքերի համար նա հոտից մի էգ գառ կամ մի էգ ուլ թող մատուցի՝ իբրև մեղքի զոհ։ Քահանան թող քավի նրա մեղքերը, և նրա մեղքերը թող ներվեն։
Քանի որ այն, ինչ անհնար էր Օրենքի համար, որովհետև մարմինը նրան տկար էր դարձնում, Աստված հնարավոր դարձրեց. առաքեց իր Որդուն մեղանչական մարմնի նմանությամբ ու մեղքի համար և մարմնի մեջ դատապարտեց մեղքը,
Որովհետև Աստված մեզ համար մեղավոր արեց նրան, ով մեղքը չէր ճանաչել, որպեսզի մենք նրանո՛վ Աստծու արդարները դառնանք։