Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 14:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Քահանան իր ափի մեջ մնացած ձիթայուղը թող քսի մաքրվողի գլխին։ Քահանան թող նրան քավություն տա Տիրոջ առաջ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Քահանան իր ձեռքի մեջ մնացած յուղը թող քսի մաքրվող մարդու գլխին և քավություն անի նրան Տիրոջ առաջ։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 14:18
13 Խաչաձեւ Հղումներ  

Ապա ամբողջ ճարպը թող դնի զոհասեղանին, փրկության զոհի ճարպի նման։ Քահանան քավություն կանի նրա մեղքերին, և նրա մեղքերը կներվեն։


Մովսեսն օծության յուղից հեղեց Ահարոնի գլխին, օծեց ու սրբագործեց նրան։


թող հատուցի նաև սրբություններին հասցրած վնասը՝ դրան ավելացնելով արժեքի մեկ հինգերորդը, և տա քահանային։ Քահանան հանցանքի քավության խոյով թող թողություն տա նրա հանցանքին և ների նրան։


Ապա թող հանի ամբողջ ճարպը, փրկության զոհի ճարպի նման, և քահանան թող դնի այն զոհասեղանին՝ անուշահոտություն Տիրոջ համար, և այսպիսով քահանան թող քավի նրա մեղքերը, և նա թող թողություն ստանա։


Կվերցնես օծության յուղից, կթափես նրա գլխին և կօծես նրան։


Ուստի պետք էր, որ նա ամեն ինչով եղբայրներին նմանվեր, որպեսզի լիներ ողորմած և հավատարիմ քահանայապետ Աստծու առաջ իր ծառայության մեջ՝ քավելու ժողովրդի մեղքերը.


Ափի մեջ մնացած ձիթայուղը քահանան թող քսի մաքրվածի աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի ծայրին և նրա աջ ոտքի ծայրին՝ այն տեղերը, որտեղ քսվում է հանցանքի զոհի արյունը։


Քահանան թող քավություն անի ակամա մեղանչողի՝ Տիրոջ առջև ակամա մեղք գործողի մեղքերին։


Այդ արջառի զոհաբերությունը թող կատարի ըստ մեղքերի քավության համար մատուցվող արջառի զոհաբերության կարգի։ Քահանան նույն կերպ թող կատարի նրանց մեղքի զոհը, և նրանց մեղքերը կներվեն։


Ապա թող հանի ամբողջ ճարպը փրկության համար մատուցվող ոչխարի ճարպի նման, և քահանան թող դնի այն զոհասեղանին՝ որպես ողջակեզ Տիրոջ համար, և այսպիսով քահանան թող քավի նրա մեղքերը, և նա թող թողություն ստանա”»։


Քահանան դրանցից մեկը պետք է զոհի մեղքի համար, իսկ մյուսը՝ իբրև ողջակեզ։ Քահանան այդ ձևով Տիրոջ առաջ պետք է քավություն անի նրա համար նրա ծորումի պատճառով։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ