Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 14:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Քահանան թող վերցնի հանցանքի զոհի արյունից և քսի մաքրվողի աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի ծայրին և նրա աջ ոտքի ծայրին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Քահանան թող վերցնի հանցանքի զոհի արյունից և քսի մաքրվող մարդու աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի բթամատին և նրա աջ ոտքի բթամատին։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 14:14
16 Խաչաձեւ Հղումներ  

Կմորթես խոյը, կվերցնես նրա արյունից և կքսես Ահարոնի աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի ծայրերին, նրա աջ ոտքի ծայրերին, նրա որդիների աջ ականջների բլթակներին, նրանց աջ ձեռքերի ծայրերին, նրանց աջ ոտքերի ծայրերին։ Եվ արյունը կհեղես զոհասեղանի շուրջը։


Ինչո՞ւ եք նոր վերքեր հասցնում՝ ավելացնելով անօրենությունները։ Ամեն գլուխ ցավի մեջ է, ամեն սիրտ՝ տրտմության։


Ապա քահանան թող ընծայի մեղքի զոհը և քավություն տա մաքրվողին իր մեղքերից։ Դրանից հետո քահանան թող մորթի ողջակեզը


Քահանան թող մորթի հանցանքի գառը, ապա վերցնելով հանցանքի զոհի արյունից՝ թող քսի մաքրվողի աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի ծայրին ու նրա աջ ոտքի ծայրին։


Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, Աստծու ողորմությամբ, որ ձեր մարմինները որպես կենդանի, սուրբ, աստվածահաճո զոհ պատրաստեք. դա է ձեր հոգևոր պաշտամունքը։


Եվ ձեր անդամները մի՛ պատրաստեք մեղքի համար որպես անիրավության զենք, այլ ինքներդ ձեզ պատրաստե՛ք Աստծու համար՝ որպես մեռելներից կենդանացածներ, իսկ ձեր անդամները՝ Աստծու համար որպես արդարության զենք։


Մարդկային ձևով եմ խոսում ձեր բնության տկարության պատճառով. ինչպես ձեր անդամները որպես ծառա մատուցեցիք պղծությանն ու անօրենությանը՝ անօրենության համար, այնպես էլ այժմ ձեր անդամները որպես ծառա մատուցե՛ք արդարությանը սրբագործման համար,


որովհետև մեծ գնով գնվեցիք։ Փառավորե՛ք Աստծուն ձեր մարմինների մեջ։


Սիրելինե՛ր, քանի որ այս խոստումն ունենք, ինքներս մեզ մաքրենք մարմնի և հոգու ամեն պղծությունից, կատարյալ դարձնենք սրբությունը Աստծու երկյուղով։


Զգուշացի՛ր բորոտությունից, հետամո՛ւտ եղիր, որ կատարես բոլոր այն օրենքները, որ քեզ կհաղորդեն ղևտացի քահանաները, ինչպես որ ես եմ պատվիրել ձեզ, որ զգույշ լինեք։


Այնպիսի ակնկալիք ու հույս ունեմ, որ ամոթով չեմ մնալու։ Ավելին, կատարյալ վստահությամբ, ինչպես միշտ, նաև այժմ մեծարվելու է Քրիստոսն իմ մարմնի մեջ՝ թե՛ իմ ապրելով և թե՛ մեռնելով։


Եվ դուք՝ իբրև կենդանի վեմեր, կառուցվում եք որպես հոգևոր տաճար անարատ քահանայության համար, որպեսզի Հիսուս Քրիստոսի միջոցով մատուցեք Աստծուն հաճելի հոգևոր զոհեր.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ