Թող Հովաբի և նրա հոր ամբողջ տան վրա ընկնի մեղքը, և Հովաբի տնից անպակաս լինեն սերմնածորողը, բորոտը, ցուպով շրջող մուրացիկը, սրից ընկնողն ու սովամահ լինողը»։
ՂԵՎՏԱԿԱՆ 13:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Եթե որևէ մեկի մարմնի մաշկի վրա սպի, պալար, բշտիկ և կամ բորոտության վերք երևա, թող գա Ահարոն քահանայի կամ նրա քահանա որդիներից մեկի մոտ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Եթե մի մարդու մարմնի մաշկի վրա պալար կամ քոս կամ բշտիկ երևա, և դա նրա մարմնի մաշկի վրա բորոտության ախտ դառնա, այն ժամանակ նա թող տարվի Ահարոն քահանայի կամ նրա որդիների՝ քահանաներից մեկի մոտ։ |
Թող Հովաբի և նրա հոր ամբողջ տան վրա ընկնի մեղքը, և Հովաբի տնից անպակաս լինեն սերմնածորողը, բորոտը, ցուպով շրջող մուրացիկը, սրից ընկնողն ու սովամահ լինողը»։
Ասորիների զորքի հրամանատար Նեեմանը գեղեցկադեմ էր և հարգելի մարդ էր իր տիրոջ առջև, քանի որ նրա միջոցով էր Տերը փրկություն տվել ասորիներին։ Այս մարդը հզոր էր, սակայն բորոտ։
Թող Նեեմանի բորոտությունը քեզ ու քո սերնդին կպչի հավիտյան»։ Եվ Գեեզին դուրս եկավ նրա մոտից ձյան նման սպիտակած բորոտ մարմնով։
Ոտքից մինչև գլուխ նրա վրա առողջ տեղ չկա. վերքերի, այտուցների և թարախոտ խոցերի վրա դնելու ո՛չ սպեղանի կա, ո՛չ ձեթ և ո՛չ էլ վիրակապ։
Դրա համար էլ Աստված պիտի խոնարհեցնի Սիոնի իշխանական դուստրերին, այն օրը Տերը պիտի մերկացնի նրանց զարդարանքը։
Քահանան թող զննի նրա մաշկի վրայի վերքը։ Եթե վերքի մազերը սպիտակել են, և վերքն ավելի խորն է երևում, քան մարմնի մաշկը, ուրեմն դա բորոտության վերք է։ Քահանան պետք է զննի և նրան անմաքուր համարի։
Քահանան թող զննի, եթե վերքը տարածվել է մաշկի վրա, նրան պետք է անմաքուր համարի, որովհետև դա բորոտություն է։
Քահանան թող դուրս գա բանակատեղիից, զննի նրան, և եթե բորոտի վրայի բորոտության վերքը բժշկվել է,
Քահանայի շուրթերը գիտություն պիտի պահպանեն, և նրա բերանից օրենք պիտի փնտրեն, քանի որ Ամենակալ Տիրոջ պատգամաբեր է։
Ամպը վերացավ խորանից, իսկ Մարիամը ձյան նման բորոտ դարձավ։ Ահարոնը նայեց Մարիամին և տեսավ, որ նա բորոտ է դարձել։
Հիսուսը նրան ասաց. «Զգո՛ւյշ եղիր, ոչ ոքի չասես, այլ գնա՛, քեզ ցո՛ւյց տուր քահանային և մատուցի՛ր զոհը, ինչպես հրամայեց Մովսեսը նրանց, որ ապացուցվի քո մաքրվելը»։
ու ասաց. «Զգո՛ւյշ եղիր, ոչ ոքի բան չասես, այլ գնա՛, քեզ քահանայի՛ն ցույց տուր և իբրև վկայություն մաքրվելուդ համար զո՛հ մատուցիր այն, ինչ հրամայել էր Մովսեսը»։
Եվ երբ նրանց տեսավ, ասաց. «Գնացե՛ք, ձեզ ցո՛ւյց տվեք քահանաներին»։ Երբ գնում էին, նույն ժամին մաքրվեցին։
Հիսուսը պատվիրեց նրան ոչ ոքի չասել, այլ ասաց. «Գնա՛, դու քեզ ցո՛ւյց տուր քահանային և ընծա՛ մատուցիր քո մաքրվելու համար, ինչպես որ հրամայել էր Մովսեսը՝ իբրև վկայություն նրանց»։
Զգուշացի՛ր բորոտությունից, հետամո՛ւտ եղիր, որ կատարես բոլոր այն օրենքները, որ քեզ կհաղորդեն ղևտացի քահանաները, ինչպես որ ես եմ պատվիրել ձեզ, որ զգույշ լինեք։
Տերը քեզ կհիվանդացնի եգիպտացիների խոցով ու թութքով, սուր քոսով ու բորոտությամբ, որպեսզի չկարողանաս բուժվել։