Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՂԵՎՏԱԿԱՆ 10:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Կերե՛ք այն սուրբ վայրում, թող օրենք լինի քեզ համար և օրենք քո որդիների համար՝ Տիրոջը մատուցված զոհերի վերաբերյալ։ Այդպես է հրամայվել ինձ։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Այն կերե՛ք սուրբ վայրում, որովհետև Տիրոջ զոհաբերություններից քո իրավունքն է և քո որդիների իրավունքը, որովհետև ինձ այդպես է պատվիրված։

Տես գլուխը



ՂԵՎՏԱԿԱՆ 10:13
7 Խաչաձեւ Հղումներ  

Նա ասաց ինձ. «Այն սենյակները, որ հյուսիս են նայում, նաև այն սենյակները, որ հարավ, բաց տարածության կողմն են նայում,- դրանք սրբարանի սենյակներ են, որտեղ Սադովկի քահանա որդիները, որոնք մոտենում են Տիրոջը, ուտում են ամենասուրբ բաները, և այնտեղ պիտի դնեն ամենասուրբ բաները, զոհերը՝ իրենց մեղքերի ու հանցանքների համար, որովհետև սուրբ է այդ տեղը,


Եվ Մովսեսն ասաց Ահարոնին ու նրա մյուս որդիներին՝ Եղիազարին ու Իթամարին. «Տիրոջը մատուցված այրվող անարյուն ընծայից մնացածը վերցրե՛ք և բաղա՛րջ կերեք զոհասեղանի առաջ, որովհետև դա սրբությունների սրբություն է։


Զոհի կուրծքը և աջ թևը նույնպես կերեք սուրբ վայրում, դու, քո որդիները և քեզ հետ քո ընտանիքը, որովհետև այն օրինական կերպով է քեզ և քո որդիներին տրվել Իսրայելի որդիների փրկության զոհերից։


Այդ ընծայի մնացյալ մասը թող պատկանի Ահարոնին ու նրա որդիներին։ Դա Տիրոջը մատուցվող ամենասուրբ զոհատեսակներից է։


Քահանայի բոլոր զոհերը ողջակեզ պետք է լինեն, դրանցից ոչ մի բան չպիտի ուտվի»։


Ամենասուրբ տեղում կուտեք դրանք. ով արու է, կարող է ուտել այն. միայն դու և քո արու զավակները, և քեզ համար դրանք սուրբ պիտի լինեն։


Ամեն մարդու սրբագործվածը իրենը թող լինի, իսկ եթե մեկն ընծա տա քահանային, նրան թող պատկանի”»։