Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 42:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Նա ասաց ինձ. «Այն սենյակները, որ հյուսիս են նայում, նաև այն սենյակները, որ հարավ, բաց տարածության կողմն են նայում,- դրանք սրբարանի սենյակներ են, որտեղ Սադովկի քահանա որդիները, որոնք մոտենում են Տիրոջը, ուտում են ամենասուրբ բաները, և այնտեղ պիտի դնեն ամենասուրբ բաները, զոհերը՝ իրենց մեղքերի ու հանցանքների համար, որովհետև սուրբ է այդ տեղը,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Եվ ինձ ասաց. «Հյուսիսի սենյակները և հարավի սենյակները, որոնք առանձնացված տարածքի առջևում են, սուրբ սենյակներ են, որտեղ Տիրոջը մոտեցող քահանաները պիտի ուտեն ամենասուրբ բաները, այնտեղ պիտի դնեն ամենասուրբ բաները՝ և՛ հացի ընծան, և՛ մեղքի պատարագն ու հանցանքի պատարագը, որովհետև այդ տեղը սուրբ է։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 42:13
27 Խաչաձեւ Հղումներ  

և այնտեղ նրա համար մեծ գանձատուն շինեց։ Դա նախկինում այն տունն էր, որտեղ դնում էին ընծաները, կնդրուկն ու սրբարանի սպասքը և ղևտացիների, երգիչների ու դռնապանների համար սահմանված ցորենի, գինու, ձեթի ու յուղի տասանորդները, ինչպես նաև առաջին բերքի այն բաժինը, որ քահանաների համար էր։


Սրբացման համար մատուցվող խոյը և դրա միսը կեփես մի սուրբ վայրում։


Նրա թե՛ սենյակները, թե՛ նրանց մուտքերն ու կամարները երկրորդ դռան դիմաց էին, որտեղ ողջակեզներն էին լվանում։ Դռան կամարի տակ սեղաններ կային,


իսկ հյուսիս նայող պատշգամբը՝ այն քահանաների համար, որոնք խորանի ծառայությունն են կատարում։ Դրանք Սադովկի որդիներն են, ղևտացիների ցեղից, որոնք կարող են մոտենալ՝ Տիրոջը պաշտամունք մատուցելու»։


Անջրպետի դիմաց գտնվող շինությունը, որ նայում էր դեպի ծովակողմ ճանապարհը, ուներ յոթանասուն կանգուն երկարություն. անջրպետի պատի հաստությունը հինգ կանգուն էր, երկարությունը՝ իննսուն կանգուն։


Նա դուրս բերեց ինձ արտաքին գավիթը, դեպի արևելք, հյուսիսի դռան դեմ դիմաց, ու ներս տարավ ինձ։ Ես տեսա հինգ սենյակներ՝ հյուսիսակողմ միջանցքներով ու խորշերով,


շինված էին հարավային կողմում առաջին անցուղու լուսամուտի համեմատ, հարավին դեմ հանդիման, միջանցքների ու հատվածների դիմաց։


«Ինչո՞ւ մեղքի զոհը չկերաք սուրբ վայրում։ Չէ՞ որ այն սրբությունների սրբություն է, որ տրվել էր ձեզ ուտելու, որպեսզի վերացնեք ժողովրդի մեղքերը և նրանց համար քավություն անեք Տիրոջ առաջ։


Մովսեսն ասաց Ահարոնին. «Այս ասաց Տերը. “Ինձ մերձեցողներին պիտի ցույց տամ իմ սրբությունը և պիտի փառավորվեմ ողջ ժողովրդի առաջ”»։ Եվ Ահարոնի սիրտը կսկծաց։


Մյուս գառը թող մորթի այն վայրում, որտեղ մորթում են ողջակեզն ու մեղքի զոհը, այսինքն՝ սուրբ վայրում։ Որովհետև մեղքի զոհը և հանցանքի զոհը նույն կերպ են արվում և պատկանում են քահանային և ամենասուրբ զոհ են։


Իսկ մնացած մասը թող պատկանի Ահարոնին ու նրա որդիներին։ Դա կրակի վրա Տիրոջը մատուցած ամենասուրբ ընծաներից է։


Այդ ընծայի մնացյալ մասը թող պատկանի Ահարոնին ու նրա որդիներին։ Դա Տիրոջը մատուցվող ամենասուրբ զոհատեսակներից է։


Աստծու ընծաներն ամենասուրբ են, այդ սուրբ ընծաներից կարող է ուտել,


Այդ հացերը պատկանում են Ահարոնին ու նրա որդիներին։ Դրանք թող ուտեն սուրբ վայրում, քանի որ դա Տիրոջն ընծայաբերվող նվերների մեջ ամենասուրբն է։ Դա հավիտենական օրենք է»։


Զոհ մատուցող քահանան պետք է ուտի այն։ Այն պետք է ուտել սուրբ վայրում՝ Վկայության խորանի բակում։


Հանցանքի համար մատուցվող խոյի զոհաբերման կարգն այս է. դա սրբությունների սրբություն զոհ է։


Քահանայական դասի բոլոր արուները թող ուտեն դրանից. սուրբ վայրում թող ուտեն, քանի որ դա սրբությունների սրբություն զոհ է։


և խոսելով Կորխի ու նրա հետ եղողների հետ՝ ասաց. «Աստված այցի եկավ, ճանաչեց յուրայիններին և սրբերին ու նրանց մերձեցրեց իրեն։ Իսկ նրանց, որոնց չընտրեց, չմերձեցրեց իրեն։


իսկ դու և քեզ հետ՝ քո որդիները պահպանե՛ք ձեր քահանայությունը, արե՛ք զոհասեղանին վերաբերող բոլոր գործերը, ինչպես նաև վարագույրի հետևում գտնվողներինը. այս են քահանայական ձեր պարտականությունները, իսկ կողմնակի մարդը, եթե մոտենա, կմեռնի»։


Այնտեղ թող գան նաև ղևտացի քահանաները, որովհետև Տերը՝ քո Աստվածը, նրանց է ընտրել՝ իր առջև կանգնելու և իր անունով օրհնելու. թող նրանց ասածով վերանան բոլոր վեճերն ու գրգռությունները։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ