Հռոմեացիներին 8:35 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արդ, ո՞վ կարող է մեզ բաժանել Քրիստոսի սիրուց. նեղությո՞ւնը, թե՞ անձկությունը, թե՞ հալածանքը, թե՞ սովը, թե՞ մերկությունը, թե՞ վտանգը, թե՞ սուրը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Արդ Քրիստոսի սիրուց մեզ ո՞վ կբաժանի. տառապա՞նքը, նեղությո՞ւնը, հալածա՞նքը, սո՞վը, մերկությո՞ւնը, վտա՞նգը, սո՞ւրը։ |
Երբ նրանցից փոքր-ինչ անցա, գտա իմ հոգու սիրելիին։ Բռնեցի նրան և բաց չթողեցի, մինչև չտարա նրան իմ մոր տունը և ինձ ծնողի սենյակը։
Հեռու-հեռվից նրան երևաց Տերը. «Հավիտենական սիրով սիրեցի քեզ, դրա համար էլ քեզ գթությամբ պարուրեցի։
Արդ, ես նրանց հավիտենական կյանք կտամ, և նրանք հավիտյան չեն կորչի, ու ոչ ոք նրանց իմ ձեռքից չի հափշտակի։
Զատկի տոնից առաջ Հիսուսն իմացավ, որ հասել է իր ժամը, որպեսզի այս աշխարհից փոխադրվի Հոր մոտ։ Սիրեց այս աշխարհում գտնվող յուրայիններին, ամբողջովին սիրեց նրանց։
Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի ինձնով խաղաղություն ունենաք։ Այստեղ՝ աշխարհում, նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվե՛ք, որովհետև ես հաղթեցի աշխարհին»։
աշակերտածների սրտերը ամրացնելով և հորդորելով, որ հաստատուն մնան հավատի մեջ։ Եվ ասում էին. «Բազում նեղություններ կրելո՛վ մենք պետք է մտնենք Աստծու արքայությունը»։
Նեղություն ու անձկություն կլինեն ամեն մարդու վրա, որ չարիք է գործում, նախ՝ հրեային և ապա՝ հեթանոսին,
Իսկ եթե որդիներ ենք, ապա նաև ժառանգներ, Աստծու ժառանգներ և Քրիստոսի ժառանգակիցներ. եթե կցորդ ենք նրա չարչարանքներին, հաղորդակից կլինենք նաև նրա փառքին։
ո՛չ բարձրությունը, ո՛չ խորությունը, ո՛չ էլ որևէ ուրիշ արարած չի կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որ մեր Տեր Քրիստոս Հիսուսով է։
Դրա համար էլ գոհ եմ ի սեր Քրիստոսի կրած իմ տկարությունների, նախատինքների, վշտերի, հալածանքներին և նեղությունների համար, որովհետև, երբ տկար եմ, այն ժամանակ եմ զորավոր։
Որովհետև մեր ներկայիս թեթև նեղությունը արտակարգ գերազանց և հավիտենական փառք է ապահովում մեզ համար։
ճանաչել Քրիստոսի սերը, որ գերազանցում է ամեն իմացություն, որպեսզի լցվեք Աստծու ամբողջական լիությամբ։
Եվ ինքը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսը և Աստված՝ մեր Հայրը, որ մեզ սիրեց և հավիտենական մխիթարություն ու բարի հույս տվեց իր շնորհով,
Այդ իսկ պատճառով այս չարչարանքներն եմ կրում, բայց ամոթ չեմ համարում, որովհետև գիտեմ, թե ո՛ւմ եմ հավատացել, և վստահ եմ, որ նա կարող է իմ ավանդը պահել մինչև դատաստանի օրը։
և Հիսուս Քրիստոսից՝ հավատարիմ վկայից, որ անդրանիկն է մեռելների միջից և իշխանը երկրի թագավորների. նա, որ սիրեց մեզ և արձակեց մեր մեղքերի կապանքներն իր արյամբ