Հռոմեացիներին 7:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ինձ հաճելի է Աստծու օրենքը ներքին մարդու տեսանկյունից, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև ես Աստծու օրենքը հավանում եմ ըստ ներքին մարդու, |
Այլ նրա կամքը Տիրոջ օրենքների համաձայն է, Եվ նրա օրենքների մասին է խորհում գիշեր ու ցերեկ։
Դուք, որ ճանաչում եք իրավունքը, և դու, իմ ժողովո՛ւրդ, որ սրտիդ մեջ իմ օրենքն ես կրում, լսե՛ք ինձ. մի՛ վախեցեք մարդկանց նախատինքից, և նրանց բամբասանքը թող ձեզ ամոթանք չպատճառի,
և քահանան զննելով տեսնի, որ մարմնի մաշկի վրա լուսնասպիտակ փայլ կա, դա մարմնի մաշկի վրա տարածված թեփուկ է, ուրեմն նա մաքուր է։
Հիսուսը նրանց ասաց. «Իմ կերակուրն այն է, որ կամքը կատարեմ նրա, ով ինձ ուղարկել է, և կատարեմ նրա գործը։
այլ հրեան նա է, որ ներքուստ է այդպիսին, և թլփատությունը սրտի թլփատությունն է՝ հոգով և ոչ թե գրով։ Նրա գովքը մարդկանցից չէ, այլ Աստծուց։
Մարմնականը խորհելը թշնամություն է Աստծու հանդեպ, որովհետև չի հնազանդվում Աստծու օրենքին, ոչ էլ կարող է հնազանդվել։
Դրա համար էլ չենք տկարանում։ Իսկ եթե նույնիսկ մեր այս արտաքին մարդը քայքայվում է, մեր ներքին մարդը նորոգվում է օրըստօրե։
Բայց այս է այն ուխտը, որը պիտի կնքեմ Իսրայելի տան հետ այն օրերից հետո,- ասում է Տերը։ Իմ օրենքները պիտի դնեմ նրանց մտքի մեջ և նրանց սրտում պիտի գրեմ դրանք։ Ես նրանց համար Աստված պիտի լինեմ, և նրանք ինձ ժողովուրդ պիտի լինեն։
այլ սրտի ներսի՛ մարդը՝ հեզ և հանդարտ հոգու անեղծությամբ, ինչ որ շատ ավելի արժեք է ներկայացնում Աստծու առաջ։