Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Հռոմեացիներին 7:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

23 բայց իմ անդամների մեջ ուրիշ օրենք եմ տեսնում, որ մարտնչում է իմ մտքի օրենքի դեմ և ինձ գերի է պահում մեղքի օրենքին, որ իմ անդամների մեջ է։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

23 բայց իմ անդամներում ուրիշ օրենք եմ տեսնում, որ պայքարում է իմ մտքի օրենքի դեմ և ինձ գերի է վերցնում այն մեղքի օրենքով, որ իմ անդամներում է։

Տես գլուխը Պատճենել




Հռոմեացիներին 7:23
16 Խաչաձեւ Հղումներ  

որովհետև մարմինը Հոգու հակառակն է ցանկանում, իսկ Հոգին՝ մարմնի հակառակը։ Եվ քանի որ սրանք միմյանց հակառակ են, չանեք այն, ինչ ուզում եք։


Այդ որտեղի՞ց պատերազմներ և որտեղի՞ց կռիվներ ձեր մեջ. ձեր այն ցանկությունների՞ց, որոնք կռիվ են մղում ձեր անդամների մեջ։


որովհետև Հոգու օրենքը, որ Քրիստոս Հիսուսով կյանք է տալիս, ինձ ազատեց մեղքի ու մահվան օրենքից։


Մարդկային ձևով եմ խոսում ձեր բնության տկարության պատճառով. ինչպես ձեր անդամները որպես ծառա մատուցեցիք պղծությանն ու անօրենությանը՝ անօրենության համար, այնպես էլ այժմ ձեր անդամները որպես ծառա մատուցե՛ք արդարությանը սրբագործման համար,


Բայց գոհություն Աստծուն մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ապա ուրեմն ես ինքս իմ մտքով ծառայում եմ Աստծու օրենքին, իսկ մարմնով՝ մեղքի օրենքին։


Սիրելինե՛ր, աղաչում եմ ձեզ, իբրև պանդուխտների և նժդեհների, որ հեռու մնաք մարմնավոր ցանկություններից, որոնք պայքարում են հոգու դեմ,


դուք, որ կռվի մեջ դեռ արյուն թափելու չափ չհակառակվեցիք մեղքին


Եվ արդ, գտնում եմ հետևյալ օրինաչափությունը. երբ ես ուզում եմ բարին անել, ինձ չարն է ներկայանում։


Քանի որ մինչ մեղանչական բնության համաձայն էինք ապրում, մեղսալի կրքերը, որ Օրենքից էին, զորանում էին մեր անդամների մեջ՝ մեզ պտղաբեր դարձնելու մահվան համար։


Եվ ձեր անդամները մի՛ պատրաստեք մեղքի համար որպես անիրավության զենք, այլ ինքներդ ձեզ պատրաստե՛ք Աստծու համար՝ որպես մեռելներից կենդանացածներ, իսկ ձեր անդամները՝ Աստծու համար որպես արդարության զենք։


Երկրի վրա չկա արդար մի մարդ, որ բարի գործ անի և չմեղանչի։


Լսի՛ր ինձ շուտով, Տե՜ր, որովհետև հոգիս նվաղեց իմ ներսում։ Երեսդ մի՛ դարձրու ինձնից, Որ չնմանվեմ գուբի մեջ իջնողներին։


Գիտենք, որ Օրենքը հոգևոր է. բայց ես մարմնավոր եմ՝ մեղքի տիրապետության տակ վաճառված։


քանի որ բոլորս էլ շատ ենք մեղանչում։ Եթե մեկը խոսքով չի մեղանչում, նա կատարյալ մարդ է՝ ընդունակ սանձահարելու իր ամբողջ մարմինը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ