Դիտորդն ասաց. «Տեսնում եմ, որ առաջինի վազքը նման է Սադովկի որդի Աքիմաասի վազքին»։ Արքան ասաց. «Նա բարի մարդ է և բարի լուրով կգա»։
Հռոմեացիներին 5:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Որովհետև հազիվ թե մեկն արդար մարդու համար մեռնի. բարի մարդու համար թերևս մեկը համարձակվի մեռնել։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քանի որ հազիվ թե մեկը արդարի համար մեռնի, բայց բարի մարդու համար գուցե մեկը համարձակվի մեռնել։ |
Դիտորդն ասաց. «Տեսնում եմ, որ առաջինի վազքը նման է Սադովկի որդի Աքիմաասի վազքին»։ Արքան ասաց. «Նա բարի մարդ է և բարի լուրով կգա»։
Նրանք ասացին. «Դու չպետք է դուրս գաս, որովհետև եթե փախչենք, նրանք մեզ կարևորություն չեն տա։ Կարևորություն չեն տա, եթե անգամ մեր կեսն էլ կոտորվի։ Դու մեր տասը հազար մարդու արժեքն ունես։ Արդ, լավ է, որ դու քաղաքում մնաս և մեզ օգնության հասնես»։
Քանի որ այդ ժողովրդի սիրտը թանձրացել է, ծանր են լսում իրենց ականջներով, իրենց աչքերը փակել են. այդ պատճառով աչքերով չեն տեսնում, ականջներով չեն լսում, սրտով չեն հասկանում, որով և դարձի չեն գա, որ նրանց բժշկեմ” (Ես. 6.9-10)։
որոնք կյանքս փրկելու համար իրենց գլուխը վտանգի ենթարկեցին, որոնց ոչ միայն ես եմ շնորհակալ, այլև հեթանոսների բոլոր եկեղեցիները։
Աստված իր սերը մեր հանդեպ հայտնեց նրանով, որ չնայած մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ։
Սերը նրանո՛վ ճանաչեցինք, որ Հիսուսն իր կյանքը տվեց մեզ համար. մենք էլ պարտավոր ենք մեր եղբայրների համար տալ մեր կյանքը։