Հռոմեացիներին 3:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բայց գիտենք, որ Օրենքն ինչ որ ասում է, նրանց է ասում, որ Օրենքի տակ են, որպեսզի ամեն բերան փակվի, և ամբողջ աշխարհն Աստծու առաջ հանցավոր երևա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց գիտենք, որ ամեն բան, ինչ օրենքն ասում է, ասում է նրանց, ովքեր օրենքի տակ են, որպեսզի ամեն բերան փակվի, և ամբողջ աշխարհն Աստծու առաջ դատապարտելի լինի։ |
Արդարը պիտի ուրախանա Տիրոջով՝ Հույսը դնելով նրա վրա։ Բոլոր սրտով ուղիղները պիտի պարծենան նրանով։
որպեսզի հիշես ու ամաչես և քո անարգանքների պատճառով այլևս չհամարձակվես բերանդ բաց անել, երբ քեզ քավություն տամ այն բոլոր գործերիդ համար, որ կատարել ես”»,- ասում է Ամենակալ Տերը։
Եվ այդ նրա համար, որ կատարվի նրանց Օրենքում գրված խոսքը՝ “Առանց պատճառի ինձ ատեցին” (Սաղ. 34(35).19, հմմտ. 68(69).4)։
Այս լսելով՝ մեկ առ մեկ՝ մեծից փոքր, ելան գնացին։ Մնացին միայն Հիսուսն ու նրա առաջ կանգնած կինը։
Քանի որ աշխարհի սկզբից ի վեր Աստծու աներևույթ հատկանիշները, այսինքն՝ նրա մշտնջենավոր զորությունն ու աստվածությունը, իմանալի և տեսանելի են արարածների միջոցով, որպեսզի նրանք որևէ արդարացում չգտնեն։
Քա՛վ լիցի։ Արդ, թող Աստված ճշմարիտ լինի, իսկ ամեն մարդ՝ սուտ, ինչպես գրված է. «Որպեսզի արդար ճանաչվես քո խոսքերում և հաղթես, երբ դատում են քեզ» (հմմտ. Սաղ. 50(51).6բ)։
Եվ արդ, ինչո՞վ ենք առավել։ Արդարև և ոչ մի բանով. որովհետև արդեն մեղադրեցինք հրեաներին և հեթանոսներին. ամենքն էլ մեղքի տակ են։
Իսկ նրանք, ովքեր Օրենքից բխող գործերին են ապավինում, անեծքի տակ են, որովհետև գրված է. «Անիծյալ լինի ամեն մարդ, որ չի պահում և գործադրում այն ամենը, ինչ գրված է Օրենքի Գրքում» (հմմտ. Բ Օր. 27.26)։
Տալիս է նրան, ով ուխտ է անում, բազմացնում է արդարների տարիները։ Ուժեղն իր շնորհքով չէ՛ որ հզորացել է։