29 որպեսզի ոչ մի էակ չպարծենա Աստծու առաջ։
29 որպեսզի Աստծու առաջ ոչ մի էակ չպարծենա։
Ուրեմն որտե՞ղ է մնում պարծանքը. ջնջվեց։ Ո՞ր օրենքով, գործերի՞. ո՛չ, այլ հավատի օրենքով,
ոչ էլ ձեր գործերից, որպեսզի ոչ ոք չպարծենա։
Իսկ արդ, ո՞վ է, որ քեզ տարբերում է ուրիշներից։ Ի՞նչ ունես, որ Աստծուց չես ստացել, և եթե ստացել ես, ինչո՞ւ ես պարծենում այնպես, իբր չես ստացել։
որպեսզի, ինչպես որ գրված է. «Ով պարծենում է, թող Տիրոջով պարծենա» (Երմ. 9.24)։
Ուստի Հիսուս Քրիստոսով պարծենալու բան ունեմ Աստծու առաջ։
Բայց գիտենք, որ Օրենքն ինչ որ ասում է, նրանց է ասում, որ Օրենքի տակ են, որպեսզի ամեն բերան փակվի, և ամբողջ աշխարհն Աստծու առաջ հանցավոր երևա։
այլ պարծեցողը թող այս բանով պարծենա՝ իմանալ և ճանաչել ինձ, որ ես եմ Տերը՝ Աստված, որ երկրի վրա իրավ դատաստան, ողորմություն ու արդարություն եմ անում, որոնք հաճելի են ինձ,- ասում է Տերը։
Լավ բան չէ ձեր պարծանքը. չգիտե՞ք, որ «մի փոքր թթխմոր խմորում է ամբողջ զանգվածը»։
Եթե Աբրահամը գործերով էր արդարացված, պարծենալու պատճառ ուներ, բայց ոչ Աստծու առաջ։
«Մի՞թե կացինն առանց փայտահատի կբարձրանա, կամ սղոցը վերև կելնի՞ առանց մեկի ձգելու. այնպես էլ՝ գավազանը կամ ցուպը, եթե մեկը չբռնի այն։
Երկինքը պիտի պատմի նրա արդարությունը, Որովհետև Աստված դատավոր է։ Հանգիստ