Ինչպես ամռան ձյունն է օգնություն տոթից կիզվողի համար, այնպես էլ հավատարիմ պատգամաբերը՝ իրեն ուղարկողների համար, որոնք հույսը կապել են նրա հետ։
Հռոմեացիներին 15:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որ Աստծու կամքով ուրախությամբ ձեզ մոտ գալով՝ հանգստանամ ձեզ հետ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որ Աստծու կամքով ուրախությամբ ձեզ մոտ գամ ու ձեզ հետ հանգստանամ։ |
Ինչպես ամռան ձյունն է օգնություն տոթից կիզվողի համար, այնպես էլ հավատարիմ պատգամաբերը՝ իրեն ուղարկողների համար, որոնք հույսը կապել են նրա հետ։
այլ հրաժեշտ տվեց նրանց ու ասաց. «Աստծու կամքով նորից կգամ ձեզ մոտ»։ Այնուհետև Եփեսոսից մեկնեց
Երբ մեզ հրամայվեց նավարկել դեպի Իտալիա, Պողոսին և մի քանի այլ կալանավորների հանձնեցին կայսերական գնդից մի հարյուրապետի, որի անունը Հուլիոս էր։
Բայց գալու եմ շուտով, եթե Տերը կամենա, գալու եմ ոչ թե լսելու գոռոզացածների խոսքերը, այլ տեսնելու նրանց զորությունը,
Ահա թե ինչու մենք մեզ մխիթարված ենք զգում։ Մեր մխիթարությունից զատ, շատ ավելի ուրախացանք Տիտոսի ուրախության համար, քանի որ նրա հոգին զորացել էր ձեր բոլորիդ շնորհիվ։
Թող Աստված ողորմած լինի Օնեսիֆորոսի ընտանիքին, որովհետև նա շատ անգամ ոգևորեց ինձ և չամաչեց իմ կապանքներից,
Քո սերն ինձ համար մեծ ուրախության ու մխիթարության առիթ դարձավ, որովհետև քո շնորհիվ սրբերի սրտերը հանգստացել են, եղբա՛յր։