Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԱՌԱԿՆԵՐ 25:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Ինչպես ամռան ձյունն է օգնություն տոթից կիզվողի համար, այնպես էլ հավատարիմ պատգամաբերը՝ իրեն ուղարկողների համար, որոնք հույսը կապել են նրա հետ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Ինչպես ձյունի զովությունն է հնձի ժամանակ, այնպես էլ դեսպանը՝ իրեն ուղարկողի համար. նա կազդուրում է իր տերերի հոգին։

Տես գլուխը Պատճենել




ԱՌԱԿՆԵՐ 25:13
6 Խաչաձեւ Հղումներ  

Հանդուգն թագավորը չարիքի մեջ պիտի ընկնի, բայց հավատարիմ պատգամաբերը կփրկի նրան։


Ահավասիկ սովորեցնում եմ քեզ ճշմարիտ խոսքեր և գիտություն, որ քեզ դիմողներին հոժարությամբ ճշմարտության խոսքերով պատասխանես։


Ինչպես պաղ ջուրն է ծարավ մարդուն հաճելի, այնպես էլ հեռվից եկած բարի լուրը։


Իր ճանապարհի համար նախատինք պիտի ստանա նա, ով անմիտ պատգամատարի հետ լուր կուղարկի։


Փենեես քահանան՝ Եղիազարի որդին, և տոհմերի իշխանները վերադարձան Ռուբենի որդիների, Գադի որդիների և Մանասեի կես ցեղի մոտից՝ Գաղաադ երկրից քանանացիների երկիրը՝ Իսրայելի որդիների մոտ, և նրանց տվեցին բացատրությունը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ