Օրհնյա՜լ լինի Տերը՝ քո Աստվածը, որ բարեհաճել է քեզ տալ Իսրայելի աթոռը։ Տերն Իսրայելը հավիտյան սիրելու համար քեզ է հաստատել ու քեզ արքա դարձրել նրա վրա, որ արդարամտությամբ դատաստան անես նրանց ատյաններում»։
Հռոմեացիներին 13:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որովհետև նա Աստծու պաշտոնյա է քո բարիքի համար։ Իսկ եթե չարիք գործես, վախեցի՛ր, որովհետև զուր տեղը չէ սուրը մեջքին կրում։ Աստծու սպասավոր է նա՝ բարկությամբ պատժելու նրան, ով չարիք է գործում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որովհետև իշխողը քեզ համար Աստծու սպասավորն է քո բարիքի համար։ Իսկ եթե չարիք գործես, վախեցի՛ր, որովհետև սուրն իզուր տեղը չի կրում։ Նա Աստծու սպասավորն է՝ չարիք գործողին բարկությամբ պատժելու համար։ |
Օրհնյա՜լ լինի Տերը՝ քո Աստվածը, որ բարեհաճել է քեզ տալ Իսրայելի աթոռը։ Տերն Իսրայելը հավիտյան սիրելու համար քեզ է հաստատել ու քեզ արքա դարձրել նրա վրա, որ արդարամտությամբ դատաստան անես նրանց ատյաններում»։
Նա ասաց դատավորներին. «Զգո՛ւյշ եղեք, թե ի՛նչ եք անում, որովհետև ոչ թե մարդկային օրենքով եք դատում, այլ Տիրոջ։ Արդարություն պետք է ունենաք։
Թագավորի սպառնալիքը պակաս չէ առյուծի ցասումից, և ով բարկացնում է նրան, իր անձին է վնասում։
Սովորեք բարի՛ք գործել, արդարությո՛ւն փնտրեք, փրկեք զրկվածի՛ն, արդարադա՛տ եղեք որբի հանդեպ, իրավո՛ւնք տվեք այրուն։
և չարությամբ զանց առան իմ խոսքերը. արդար դատաստան չարեցին, որբի իրավունքը չպաշտպանեցին, այրուն արդար դատով չդատեցին։
Նրա իշխանները հափշտակիչ գայլերի պես էին նրա մեջ՝ հափշտակություն անելու, արյուն թափելու և մարդկանց կորստի մատնելու համար, որպեսզի իրենց սաստիկ ագահությանը հագուրդ տային։
Եդովմից Իսրայելի իմ ժողովրդի միջոցով եմ վրեժխնդիր լինելու. Եդովմի հետ վարվելու են իմ բարկության ու զայրույթի համեմատ։ Ու կճանաչեն իմ վրեժխնդրությունը”»,- ասում է Ամենակալ Տերը։
Լսե՛ք սա, Հակոբի՛ տան առաջնորդներ և Իսրայելի՛ տան մնացորդներ, որ անարգում եք արդարադատությունը և շեղում եք բոլոր արդարներին,
Ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք, սիրելինե՛ր, այլ տե՛ղ տվեք Աստծու բարկությանը, որովհետև գրված է. «Իմն է վրեժխնդրությունը, ես էլ կհատուցեմ» (Բ Օր. 32.35),- ասում է Տերը։
Դրա համար նաև հարկ եք վճարում, որովհետև նրանք Աստծու սպասավորներ են՝ այդ բանը հոգալու համար։
որ ոչ ոք չափը չանցնի և այդ հարցում դիպչի իր եղբոր պատվին, որովհետև Տերը վրեժխնդիր է այդ ամենի համար, ինչպես որ նախապես ձեզ ասացինք և հաստատեցինք։
Եվ եթե սպանվածի արյունակիցը գնա նրա հետևից, սպանողին նրա ձեռքը թող չմատնեն, քանի որ նա իր ընկերոջը դիպվածաբար է սպանել և նրա դեմ նախկինում ատելություն չի ունեցել։
Սրանք են Իսրայելի բոլոր որդիների և եկած, նրանց մեջ բնակվածների համար որոշված ապաստան քաղաքները, ուր կարող է փախչել ամեն ոք, որ ակամա մարդ է սպանել, որպեսզի չսպանվի սպանվածի արյունակցի ձեռքով, մինչև որ ատյանում չկանգնի ժողովրդի առաջ։
թե՛ կառավարիչներին, որպես նրա կողմից ուղարկվածների՝ չարագործներին պատժելու, իսկ օրենքը պահողներին՝ գովելու.