Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 22:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

27 Նրա իշխանները հափշտակիչ գայլերի պես էին նրա մեջ՝ հափշտակություն անելու, արյուն թափելու և մարդկանց կորստի մատնելու համար, որպեսզի իրենց սաստիկ ագահությանը հագուրդ տային։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

27 Նրա իշխանավորները նրա մեջ որս բզկտող գայլերի պես արյուն են հեղում, կյանքեր ոչնչացնում, որպեսզի ագահությամբ անիրավ վաստակ ստանան։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 22:27
31 Խաչաձեւ Հղումներ  

Հուդայի բոլոր մեծամեծները, քահանաներն ու երկրի ժողովուրդը բազմապատկեցին հեթանոս ազգերի գարշելի անօրենությունները և պղծեցին Երուսաղեմում գտնվող Տիրոջ տունը։


Կաշառքի համար գրկաբացը հաջողություն չի գտնի իր ճանապարհին, ամբարիշտը խոտորվում է արդարության ճանապարհներից։


ձեր իշխաններն ուխտադրուժ են և գողերին հանցակից, կաշառք սիրող են և վրեժխնդիր, որբերի իրավունքը չեն պաշտպանում և ուշադրություն չեն դարձնում այրիների դատին։


և Երուսաղեմի իշխաններին, ներքինիներին ու քահանաներին, նաև երկրի ամբողջ ժողովրդին, որոնք անցան հորթի երկու մասերի միջով,-


Հենց որ քաղաքամեջ հասան, Նաթանի որդի Իսմայելն իր հետ եղած մարդկանցով քաղաքի մեջ կոտորեց նրանց և լցրեց ջրհորը։


Դրա համար էլ անտառի առյուծը կոտորեց նրանց, և գայլը ոչնչացրեց նրանց՝ հասնելով մինչև տները. նրանց քաղաքներին սպառնաց ընձառյուծը, և բոլորը, ովքեր այնտեղից դուրս կգան՝ կընկնեն իբրև դիակ, քանզի իրենց ամբարշտությունները բազմացրին և իրենց անհնազանդության մեջ զորացան։


Բայց դա տեղի ունեցավ նրանց մարգարեների մեղքով, նրանց քահանաների մեղքով, քանզի նրանք այնտեղ թափում էին արդար մարդկանց արյունը։


Խելքահան էին անում նրանց, իմ ժողովրդի առաջ բամբասում էին իմ մասին մի բուռ գարու կամ մի պատառ հացի համար, որպեսզի սպանեին մարդկանց, ովքեր մահապարտ չէին, և կենդանի պահեին նրանց, ովքեր չպետք է ապրեին՝ խոսելով ժողովրդի ականջին, որ ախորժում է սին խոսքերը”։


Ահա ծափ եմ զարկելու քո կատարած գործերի և քո մեջ կատարված արյունահեղության համար։


Դու այն երկիրն ես, որի իշխաններն այնտեղ հափշտակություն անելիս առյուծների պես մռնչում էին. բռնությամբ տնանկների մարմիններն էին հոշոտում և անիրավությամբ պատիվներ ստանում։ Եվ քո մեջ այրիները բազմացան։


Կասես. “Տերը՝ Ամենակալն Աստված, այսպես է ասում. ո՛վ քաղաք, որ իր մեջ արյուն է թափում, որպեսզի իր ժամանակը հասնի. իր ներսում խորհուրդներ է անում, որպեսզի նրանց արյունով իրեն պղծի։


Ահա Իսրայելի տան առաջնորդները. քո մեջ յուրաքանչյուրն իր ազգակցի հետ խառնակություն էր կազմակերպում, որպեսզի արյուն թափեր.


Հիմա գալիս են քեզ մոտ, ինչպես ժողովուրդն է հավաքվում. և իմ ժողովուրդը նստելու է քո առաջ, լսելու է քո խոսքերը, սակայն չի կատարելու դրանք, որովհետև նրանց բերաններում սուտն է, և նրանց սրտերն իրենց պղծությանն են հետևում։


Ահա կաթը խմում եք, բուրդը հագնում, պարարտներին մորթում, բայց իմ հոտերը չեք արածեցնում.


Այնպես եմ անելու, որ մարդիկ՝ Իսրայելի իմ ժողովուրդը, տիրեն ձեզ։ Նրանք ժառանգելու են ձեզ. բնակավայր եք լինելու նրանց համար և այլևս անզավակ չեք մնալու նրանցից։


Եվ դա նրա համար լինելու է իր կալվածքն Իսրայելում։ Եվ իշխանները այլևս չեն բռնանալու իսրայելացիների՝ իմ ժողովրդի վրա. բաժանված հողն էլ Իսրայելի տունն է ժառանգելու ըստ իրենց ցեղերի»։


Այսպես է ասում Տերը՝ Աստված. «Բավական է ձեզ, ո՛վ իշխաններ Իսրայելի։ Արդ, հեռո՛ւ վանեցեք անիրավությունն ու զրկանքը, օրենքով ու արդարությա՛մբ վարվեք, հեռո՛ւ տարեք բռնությունն իմ ժողովրդից»,- ասում է Տերը՝ Աստված։


Իշխանը չպետք է իր ժողովրդի ժառանգությունից վերցնի՝ նրան բռնադատելով, այլ իր կալվածքներից ու իր ժառանգությունից պետք է ավանդ թողնի իր որդիներին, որպեսզի իմ ժողովուրդը չցրվի՝ յուրաքանչյուրն իր բնակավայրից»։


Մի՛ չարախնդա ինձ վրա, ո՛վ իմ թշնամի. եթե գլորվեցի, դարձյալ կկանգնեմ, եթե խավարում նստեմ, Տերն է իմ լույսը։


Վա՜յ նրան, ով իր տան համար չար ագահություն է սաստիկ ցանկանում՝ իր բույնը բարձունքներում դնելու, չար ձեռքերից ազատվելու համար։


Նրա իշխանները կմռնչան առյուծների պես, և նրա դատավորները՝ երեկոյի շնագայլերի նման, որ մինչև առավոտ ոչինչ չեն թողնում։


Նրանց ասաց. «Գրված է. “Իմ տունն աղոթքի տուն պիտի կոչվի” (Ես. 56.7բ), այնինչ դուք այն ավազակների որջերի եք վերածել»։


«Զգո՛ւյշ եղեք սուտ մարգարեներից, որ ձեզ մոտ են գալիս ոչխարի հանդերձանքով, բայց ներսից հափշտակող գայլեր են։


Սակայն ես քաջ գիտեմ, որ իմ մեկնելուց հետո ձեր մեջ կգան հափշտակիչ գայլեր, որոնք չեն խնայի հոտին։


Հրեաներն էլ համաձայնվեցին ու ասացին. «Այդպես է»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ