Այնուհետև Հովսեփը հրամայեց, որ նրանց պարկերը լցնեն ցորենով, յուրաքանչյուրի արծաթը դնեն իր պարկի մեջ և ճանապարհի պաշար տան։ Եվ այդպես էլ եղավ։
Հռոմեացիներին 12:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ընդհակառակը՝ «Եթե թշնամիդ քաղցած է, հա՛ց տուր նրան, և եթե ծարավ է, ջո՛ւր տուր նրան. այս անելով՝ կրակի կայծեր կկուտակես նրա գլխին» (Առկ. 25.21-22)։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց՝ «Եթե քո թշնամին քաղցած է, հա՛ց տուր նրան, իսկ եթե ծարավ է, ջո՛ւր տուր նրան, որովհետև այս անելով՝ նրա գլխի վրա կրակի կայծեր կկուտակես» (Առկ. 25.21-22)։ |
Այնուհետև Հովսեփը հրամայեց, որ նրանց պարկերը լցնեն ցորենով, յուրաքանչյուրի արծաթը դնեն իր պարկի մեջ և ճանապարհի պաշար տան։ Եվ այդպես էլ եղավ։
Եղիսեեն ասաց. «Մի՛ սպանիր։ Սպանել կարող ես նրանց, որոնց քո սրով ու աղեղով ես գերի վերցրել։ Նրանց առջև հաց ու ջո՛ւր դիր. թող ուտեն ու խմեն և վերադառնան իրենց տիրոջ մոտ»։
Բայց ես ձեզ ասում եմ. սիրեցե՛ք ձեր թշնամիներին, օրհնեցե՛ք ձեզ անիծողներին, բարությո՛ւն արեք ձեզ ատողներին և աղոթե՛ք նրանց համար, ովքեր չարչարում ու հալածում են ձեզ,
«Բայց ասում եմ ձեզ, դուք, որ լսում եք ինձ. սիրե՛ք ձեր թշնամիներին, ձեզ ատողներին բարությո՛ւն արեք.
Սավուղն ասաց. «Մեղք եմ գործել։ Վերադարձի՛ր, որդյա՛կ իմ Դավիթ։ Քեզ չար բան չեմ անի այն բանի համար, որ իմ անձն այսօր էլ քո աչքին պատվական է։ Ես անզգամ եմ եղել և խիստ հանցավոր»։