Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Հռոմեացիներին 12:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, Աստծու ողորմությամբ, որ ձեր մարմինները որպես կենդանի, սուրբ, աստվածահաճո զոհ պատրաստեք. դա է ձեր հոգևոր պաշտամունքը։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Արդ Աստծու ողորմածությամբ աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, որ ձեր մարմինները մատուցեք կենդանի զոհ՝ սուրբ և աստվածահաճո. դա է ձեր հոգևոր պաշտամունքը։

Տես գլուխը



Հռոմեացիներին 12:1
49 Խաչաձեւ Հղումներ  

նրանց կտանեմ իմ սուրբ լեռը, կուրախացնեմ նրանց իմ աղոթքի տան մեջ, նրանց ողջակեզներն ու ընծաներն ընդունելի կլինեն իմ սեղանի վրա, քանզի իմ տունը բոլոր ազգերի համար աղոթքի տուն պիտի կոչվի»։


Ինչի՞ համար է այդ խունկը, որ բերում ես ինձ Սաբայից, և կինամոնը՝ հեռավոր երկրից. ձեր ողջակեզներն ընդունելի չեն, և ձեր զոհերն ինձ հաճելի չեն»։


Դարձի՛ր, Իսրայե՛լ, Տիրոջը՝ քո Աստծուն, քանի որ տկարացար քո անօրենություններով։


իբրև ողջակեզի զոհ՝ մի զվարակ, մի խոյ, մեկ տարեկան մի գառ,


Դրա համար քեզ ասում եմ. իր անհամար մեղքերը կներվեն սրան, որովհետև ուժգին սիրեց. քանզի ում շատ է ներվում, շատ է սիրում, և ում սակավ՝ սակավ»։


Այս աշխարհի կերպարանքով մի՛ կերպարանվեք, այլ վերափոխվե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք կարողանաք քննել լավը և թե ո՛րն է Աստծու կամքը, այսինքն՝ ինչ որ բարի է, իրեն հաճելի և կատարյալ։


հեթանոսների մեջ Հիսուս Քրիստոսի սպասավորը լինելու՝ Աստծու Ավետարանը մատակարարելով, որպեսզի հեթանոսներն Աստծուն ընդունելի ընծա լինեն՝ սրբագործված Սուրբ Հոգով։


Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսով և Հոգու սիրով, որ ինձ մարտակից լինեք ինձ համար Աստծուն ուղղված աղոթքներով,


Թե՞ արհամարհում ես նրա անսահման բարությունը, ներողամտությունն ու համբերությունը. չգիտե՞ս, որ Աստծու բարությունը քեզ ապաշխարության է տանում։


Եվ ձեր անդամները մի՛ պատրաստեք մեղքի համար որպես անիրավության զենք, այլ ինքներդ ձեզ պատրաստե՛ք Աստծու համար՝ որպես մեռելներից կենդանացածներ, իսկ ձեր անդամները՝ Աստծու համար որպես արդարության զենք։


Չգիտե՞ք, որ ում ինքներդ ձեզ որպես ծառա մատուցեք հնազանդության համար, նրա ծառան եք, ում հնազանդվում եք. եթե մեղքին՝ մահվան է տանում, եթե Աստծու հնազանդությանը՝ արդարության է տանում։


Մարդկային ձևով եմ խոսում ձեր բնության տկարության պատճառով. ինչպես ձեր անդամները որպես ծառա մատուցեցիք պղծությանն ու անօրենությանը՝ անօրենության համար, այնպես էլ այժմ ձեր անդամները որպես ծառա մատուցե՛ք արդարությանը սրբագործման համար,


որպեսզի իր փառքի մեծությունը հայտնի դարձնի ողորմության արժանի անոթների վրա, որոնց նախապատրաստեց փառքի համար։


Եղբայրնե՛ր, հորդորում եմ ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որ բոլորդ միաբանվեք, և ձեր մեջ պառակտումներ չլինեն, այլ հաստատվեք նույն մտքով և նույն համոզմունքով։


Ես ինքս՝ Պողոսս, Քրիստոսի հեզությամբ ու քաղցրությամբ եմ խնդրում ձեզ, ես, որ խոնարհ մեկն եմ, երբ ձեր մեջ եմ, մինչդեռ երբ հեռու եմ ձեզնից, խիստ եմ ձեր հանդեպ։


Հետևաբար, Աստծու ողորմությամբ ունենալով այս պաշտոնը՝ չենք տկարանում։


Դրա համար էլ չենք տկարանում։ Իսկ եթե նույնիսկ մեր այս արտաքին մարդը քայքայվում է, մեր ներքին մարդը նորոգվում է օրըստօրե։


Արդ, պատգամավորներ ենք Քրիստոսի համար, որպես թե Աստված ինքն է պատգամում մեր միջոցով. աղաչում ենք հանուն Քրիստոսի. հաշտվե՛ք Աստծու հետ։


Մենք ձեր գործակիցներն ենք և աղաչում ենք, որ դուք Աստծու շնորհն իզուր ընդունած չլինեք,


Արդ, ես՝ Տիրոջ համար բանտարկյալս, աղաչում եմ ձեզ, որ ապրեք այնպես, ինչպես վայել է այն կոչմանը, որին Աստված ձեզ կոչեց,


Փորձե՛ք հասկանալ, թե ի՛նչն է հաճելի Տիրոջը,


որովհետև դուք Տիրոջ՝ ձեր Աստծու սուրբ ժողովուրդն եք։ Տերը՝ ձեր Աստվածը, երկրի վրա ապրող բոլոր ազգերից քեզ է ընտրել՝ լինելու իր սեփական ժողովուրդը»։


Այնպիսի ակնկալիք ու հույս ունեմ, որ ամոթով չեմ մնալու։ Ավելին, կատարյալ վստահությամբ, ինչպես միշտ, նաև այժմ մեծարվելու է Քրիստոսն իմ մարմնի մեջ՝ թե՛ իմ ապրելով և թե՛ մեռնելով։


Բայց եթե նույնիսկ ընծայաբերվեմ ձեր հավատի համար, որ դուք որպես զոհ Աստծուն եք մատուցում, ուրախ եմ և ուրախակից ձեր բոլորին։


Իսկ ես ամեն ինչ ունեմ և առատության մեջ եմ. լիացած եմ այն ամենով, որ ստացա ձեզնից Եպափրոդիտոսի ձեռքով, որ անուշահոտություն է, զոհ՝ ընդունելի ու հաճելի Աստծուն։


Հետևաբար, եղբայրնե՛ր, ձեզ աղաչում ու Քրիստոս Հիսուսով հորդորում եմ, որ, ինչպես սովորեցիք մեզնից, թե ի՛նչ ձևով պետք է ապրեք և հաճելի լինեք Աստծուն,- և այդպես էլ ապրում եք,- շարունակեք առաջանալ նույն ընթացքով։


և արդեն իսկ այդ եք անում Մակեդոնիայի կողմերում ապրող բոլոր եղբայրների հանդեպ։ Բայց հորդորում եմ ձեզ, եղբայրնե՛ր, որ է՛լ ավելի առաջանաք,


Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ, որ ճանաչեք ու ընդունեք նրանց, ովքեր աշխատում են ձեզ համար, ովքեր Տիրոջով ձեզ վրա առաջնորդ են կարգված և խրատում են ձեզ,


Որովհետև այդ է բարին ու ընդունելին Աստծու՝ մեր Փրկչի առաջ։


Իսկ եթե մի այրի զավակներ ու թոռներ ունի, նրանք նախ թող սովորեն բարի վերաբերմունք ունենալ սեփական տան հանդեպ և փոխհատուցում տալ իրենց ծնողներին, որովհետև ա՛յդ է բարին ու ընդունելին Աստծու առաջ։


Աղաչում եմ քեզ իմ որդու՝ Օնեսիմոսի համար, որի հոգևոր հայրը եղա իմ կապանքների մեջ։


բայց հանուն սիրո նախընտրում եմ աղաչել՝ լինելով այսպիսին, ինչպիսին եմ, ես՝ Պողոսս, ծերացած, այժմ առավել ևս Հիսուս Քրիստոսի բանտարկյալս։


Եղբայրնե՛ր, խնդրում եմ ձեզ անսալ հորդորի այս խոսքերին, մանավանդ որ համառոտակի գրեցի ձեզ։


քանզի ի՞նչ երախտիք հարվածները հանդուրժելու մեջ, եթե արդեն մեղք եք գործել։ Իսկ եթե բարիք գործեք և չարչարվեք ու համբերեք, այդ շնորհ է Աստծու մոտ.


Եվ դուք՝ իբրև կենդանի վեմեր, կառուցվում եք որպես հոգևոր տաճար անարատ քահանայության համար, որպեսզի Հիսուս Քրիստոսի միջոցով մատուցեք Աստծուն հաճելի հոգևոր զոհեր.