Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Փիլիմոնին 1:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Աղաչում եմ քեզ իմ որդու՝ Օնեսիմոսի համար, որի հոգևոր հայրը եղա իմ կապանքների մեջ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Խնդրում եմ քեզ իմ զավակի՝ Օնեսիմոսի համար, որին ծնեցի իմ շղթաների մեջ.

Տես գլուխը Պատճենել




Փիլիմոնին 1:10
14 Խաչաձեւ Հղումներ  

Արքան պատվեր տվեց Հովաբին, Աբեսսային ու Եթթիին՝ ասելով. «Խնայե՛ք իմ պատանյակ Աբեսաղոմին»։ Եվ ամբողջ զորքը լսեց, որ արքան Աբեսաղոմի համար բոլոր զորավարներին պատվեր էր տալիս։


Բազմության միջից մեկը պատասխանեց և ասաց. «Վարդապե՛տ, քեզ մոտ բերեցի որդուս, որին մի համր ոգի է բռնել


Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, Աստծու ողորմությամբ, որ ձեր մարմինները որպես կենդանի, սուրբ, աստվածահաճո զոհ պատրաստեք. դա է ձեր հոգևոր պաշտամունքը։


Այս բաները գրում եմ ոչ թե ձեզ ամաչեցնելու, այլ ձեզ խրատելու համար՝ որպես իմ սիրելի որդիների։


Թեև կարող եք բյուրավոր դաստիարակներ ունենալ Քրիստոսով, բայց ոչ բազում հայրեր, որովհետև Քրիստոս Հիսուսով՝ Ավետարանի միջոցով ես ծնեցի ձեզ։


Իմ որդյակնե՛ր, որոնց համար վերստին երկունքի ցավերի մեջ եմ, մինչև որ Քրիստոսը կերպավորվի ձեր մեջ։


Նրա հետ կգա նաև Օնեսիմոսը՝ հավատարիմ ու սիրելի եղբայրը, որ ձեր հայրենակիցն է։ Նրանք ձեզ կպատմեն այստեղի անցուդարձը։


Տիմոթեոսին՝ հավատի իմ սիրելի որդուն. շնո՜րհ, ողորմությո՜ւն, խաղաղությո՜ւն Հայր Աստծուց և մեր Տեր Հիսուս Քրիստոսից։


Տիտոսին՝ ընդհանուր հավատի մեջ իմ սիրելի որդուն, շնո՜րհ և խաղաղությո՜ւն Հայր Աստծուց և մեր Փրկիչ Քրիստոս Հիսուսից։


Նա մի ժամանակ անօգուտ էր քեզ, բայց հիմա օգտակար է թե՛ քեզ և թե՛ ինձ։


Նրան ուզում էի ինձ մոտ պահել, որպեսզի քո փոխարեն ծառայեր ինձ կապանքներիս մեջ, որ կրում եմ Ավետարանի համար։


Չունեմ ավելի մեծ ուրախություն, քան այն, երբ լսում եմ, որ իմ որդիները ճշմարտությամբ են ընթանում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ