Արդ, եթե իմ հայրը ձեզ խրատել է ծանր լծով, ապա ես կավելացնեմ ձեր լուծը։ Եթե իմ հայրը խրատել է ձեզ գավազաններով, ապա ես ձեզ կխրատեմ կարիճներով”»։
Հայտնություն 9:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ նրանց հրաման տրվեց, որ չսպանեն նրանց, այլ հինգ ամիս չարչարեն, իսկ նրանց չարչարանքն էլ նման էր մարդուն հարվածող կարիճի խայթոցների։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նրանց իշխանություն տրվեց, որ նրանց չսպանեն, այլ հինգ ամիս չարչարեն։ Եվ նրանց չարչարանքը նման էր այն չարչարանքին, երբ կարիճը խայթում է մարդուն։ |
Արդ, եթե իմ հայրը ձեզ խրատել է ծանր լծով, ապա ես կավելացնեմ ձեր լուծը։ Եթե իմ հայրը խրատել է ձեզ գավազաններով, ապա ես ձեզ կխրատեմ կարիճներով”»։
նրանց հետ խոսեց ըստ երիտասարդների խորհրդի՝ ասելով. «Իմ հայրը ծանրացրեց ձեր լուծը, իսկ ես ավելացնելու եմ այն։ Իմ հայրը գավազաններով էր ձեզ խրատում, իսկ ես ձեզ խրատելու եմ կարիճներով»։
դու էլ, մարդո՛ւ որդի, նրանցից չվախենաս ու նրանց տեսքից չսարսափես, որովհետև զայրանալով պիտի զայրանան, ու քեզ վրա պիտի հարձակվեն, քանի որ դու կարիճների մեջ բնակվելիս պիտի լինես։ Նրանց խոսքերից չվախենաս ու նրանց տեսքից չսարսափես, որովհետև դառնացնող ժողովուրդ են։
Հիսուսը պատասխանեց. «Դու ինձ վրա ոչ մի իշխանություն էլ չէիր ունենա, եթե քեզ ի վերուստ տրված չլիներ. դրա համար էլ ինձ քո ձեռքը մատնողն ավելի մեծ մեղք գործեց»։
Եվ երբ նրանք ավարտած կլինեն իրենց վկայության բոլոր օրերը, այն ժամանակ անդունդներից ելնող գազանը պիտի պատերազմի նրանց դեմ, պիտի հաղթի ու սպանի նրանց։
Եվ նրան տրվեց բերան՝ մեծ-մեծ խոսելու և Աստծուն հայհոյելու։ Եվ քառասուներկու ամսվա համար նրան իշխանություն տրվեց։
Նրանք ունեին կարիճների պոչերի նման պոչեր և խայթոցներ՝ իրենց պոչերին, և իշխանություն ունեին հինգ ամիս չարչարելու մարդկանց։