Երբ արևը մայր էր մտնում, կրակ բոցավառվեց, և ահա երևաց ծխացող մի հնոց, և կրակի լեզուներն անցան անասունների կտրտված մարմինների միջով։
Հայտնություն 9:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Գբից ծուխ էր ելնում, ինչպես մեծ հնոցի ծուխը, որի պատճառով խավարեցին արեգակն ու օդը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Անդունդի գուբը բացեց, ու գբից մեծ հնոցի ծխի պես ծուխ ելավ, և արեգակն ու օդը գբի ծխից խավարեցին։ |
Երբ արևը մայր էր մտնում, կրակ բոցավառվեց, և ահա երևաց ծխացող մի հնոց, և կրակի լեզուներն անցան անասունների կտրտված մարմինների միջով։
նայեց Սոդոմի ու Գոմորի կողմն ու շրջակա տարածքներին և տեսավ, թե ինչպես էր երկրից բոց բարձրանում հնոցի ծխի պես։
Սինա լեռն ամբողջովին ծխում էր, քանի որ Աստված հրով իջել էր նրա վրա, և նրա ծուխը ելնում էր, ինչպես հնոցի ծուխ։ Եվ ողջ ժողովուրդը խիստ զարհուրեց։
Ողբացե՛ք, քաղաքների՛ դարպասներ, ձա՛յն բարձրացրեք, տագնապա՛ծ քաղաքներ և բոլո՛ր այլազգիներ, ծուխ ելավ հյուսիսից, և այլևս ոչ ոք չի լինի։
Նրա առջև երկիրը կխռովվի, և երկինքը կշարժվի, արեգակն ու լուսինը կխավարեն, և աստղերը կթաքցնեն իրենց լույսը։
խավարի և մեգի օրը, ամպի և մառախուղի օրը։ Իբրև առավոտ՝ բազմամարդ և հզոր զորքը կտարածվի լեռների վրա. դրա նմանը չի եղել երբևիցե, և դրանից հետո էլ չի լինի սերնդեսերունդ։
Նշաններ ցույց կտամ վերևում՝ երկնքում, և նշաններ ներքևում՝ երկրի վրա. արյուն, հուր և ծխե մրրիկ։
Զարմանահրաշ գործեր պիտի ցույց տամ վերը՝ երկնքում, և նշաններ ներքևում՝ երկրի վրա՝ արյուն և հուր և ծխի մրրիկ։
Եվ նրանց տանջանքների ծուխը պիտի բարձրանա հավիտյանս հավիտենից. գիշեր-ցերեկ հանգիստ չպիտի ունենան նրանք, ովքեր երկրպագեցին գազանին ու արձանին և առան նրա դրոշմն ու անունը։
Հինգերորդն իր գավաթից թափեց գազանի գահի վրա, և գազանի թագավորությունը խավար դարձավ. մարդիկ ցավից իրենց լեզուներն էին կծոտում։
Փող հնչեցրեց չորրորդ հրեշտակը, և զարկվեց արեգակի, լուսնի ու աստղերի մեկ երրորդ մասը, խավարեց ցերեկվա ու գիշերվա մեկ երրորդ մասը։
Փող հնչեցրեց հինգերորդ հրեշտակը, և տեսա, որ մի աստղ ընկավ երկնքից, որին տրվեց անդունդների գբի բանալին։
Եվ իրենց վրա որպես թագավոր ունեին դժոխքի հրեշտակին, որի անունը եբրայերեն Աղբադոն էր, որ հայերեն կոչվում է Կորուսիչ։
Եվ տեսիլքում տեսա ձիեր ու նրանց վրա՝ հեծյալներ, որոնք ունեին հրե զրահներ ու ծծմբով հրդեհված հակինթներ։ Ձիերի գլուխները նման էին առյուծների գլուխների, իսկ նրանց բերանից կրակ էր ելնում, ծուխ և ծծումբ։