Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Հայտնություն 9:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եվ մարդկության մեկ երրորդ մասը կոտորվեց այս հարվածներից՝ այն կրակից, ծխից և ծծմբից, որ ելնում էին նրանց բերանից.

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Մարդկանց մեկ երրորդ մասը մեռավ այս երեքի հարվածներից՝ կրակից, ծխից ու ծծմբից, որ ելնում էին նրանց բերանից,

Տես գլուխը



Հայտնություն 9:18
9 Խաչաձեւ Հղումներ  

Փող հնչեցրեց երրորդ հրեշտակը, և երկնքից հրաբորբոք ջահի պես մի մեծ աստղ ընկավ գետերի մեկ երրորդի ու աղբյուրների վրա։


Աստղի անունն էր Օշինդր-Դառնություն. ջրերի երրորդ մասն արյուն-դառնություն դարձավ, ու ջրի դառնությունից շատ մարդիկ մեռան։


Փող հնչեցրեց չորրորդ հրեշտակը, և զարկվեց արեգակի, լուսնի ու աստղերի մեկ երրորդ մասը, խավարեց ցերեկվա ու գիշերվա մեկ երրորդ մասը։


Առաջին հրեշտակը հնչեցրեց փողը, և եղան կարկուտ ու արյունով խառնված հուր, ու գցվեց երկրի վրա ու այրեց երկրի մեկ երրորդ մասը և ծառերի մեկ երրորդ մասը, ինչպես նաև ամբողջ դալար խոտը։


Փող հնչեցրեց երկրորդ հրեշտակը, և հրդեհված լեռան նման մի մեծ զանգված ընկավ ծովը, և ծովի մեկ երրորդ մասը արյուն դարձավ,


ծովային կենդանիների մեկ երրորդ մասը կոտորվեց, կենդանի ինչ շունչ որ կար, ապականվեց, և նավերի մեկ երրորդ մասը ոչնչացավ։


Եվ արձակվեցին չորս հրեշտակները, որոնք պատրաստ կանգնած էին ժամվա, օրվա, ամսվա և տարվա համար, որպեսզի սպանեն մարդկության մեկ երրորդ մասին։


Եվ տեսիլքում տեսա ձիեր ու նրանց վրա՝ հեծյալներ, որոնք ունեին հրե զրահներ ու ծծմբով հրդեհված հակինթներ։ Ձիերի գլուխները նման էին առյուծների գլուխների, իսկ նրանց բերանից կրակ էր ելնում, ծուխ և ծծումբ։


որովհետև ձիերի զորությունը իրենց բերաններում էր և պոչերի վրա, որոնք նման էին օձերի, և ունեին գլուխներ, որոնցով սպանում էին անիրավներին։