Հայտնություն 8:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ հրեշտակների ձեռքերից խնկի ծուխը սրբերի աղոթքի հետ ելավ Աստծու առաջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ խնկի ծուխը սրբերի աղոթքի հետ հրեշտակի ձեռքից Աստծու առաջ բարձրացավ։ |
Եվ ակնապիշ նայելով հրեշտակին՝ զարհուրեց ու ասաց. «Ի՞նչ է, Տե՛ր»։ Եվ հրեշտակը նրան ասաց. «Քո աղոթքներն ու քո ողորմությունները Աստծու առաջ ելան, և Աստված քեզ չի մոռանա։
Եվ սրբարանը լցվեց Աստծու փառքի և զորության ծխով։ Եվ ոչ ոք չէր կարող մտնել սրբարան, մինչև չավարտվեին յոթ հրեշտակների յոթ պատուհասները։
Եվ մի ուրիշ հրեշտակ եկավ ու կանգնեց զոհասեղանի մոտ։ Նա ոսկե խնկաման ուներ, և նրան շատ խունկ տրվեց, որպեսզի աղոթք մատուցի բոլոր սրբերին ոսկե զոհասեղանի վրա՝ աթոռի առաջ։