Եվ այնտեղ հիշելու եք ձեր բռնած ճանապարհն ու ընթացքը, որոնցով պղծվեցիք։ Ձեր երեսներն եք ծեծելու ձեր գործած բոլոր անիրավությունների համար։
Հայտնություն 3:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արդ, հիշի՛ր, թե ինչպե՛ս լսեցիր խոսքը. պահի՛ր այն ու ապաշխարի՛ր. իսկ եթե չարթնանաս, կգամ ինչպես գող, և չես էլ իմանա, թե ո՛ր ժամին կգամ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Արդ հիշի՛ր, թե ինչպե՛ս խոսքն ընդունեցիր ու լսեցիր, և պահի՛ր այն ու ապաշխարի՛ր. իսկ եթե արթուն չլինես, ես ինչպես գող կգամ, և չես էլ իմանա, թե որ ժամին կգամ քեզ մոտ։ |
Եվ այնտեղ հիշելու եք ձեր բռնած ճանապարհն ու ընթացքը, որոնցով պղծվեցիք։ Ձեր երեսներն եք ծեծելու ձեր գործած բոլոր անիրավությունների համար։
Հիշելու եք ձեր չար ճանապարհներն ու ձեր ոչ բարի ընթացքը, և դուք զզվելու եք ձեր բոլոր անօրենություններից ու գարշելի արարքներից։
որովհետև դուք ինքներդ ստույգ գիտեք, որ Տիրոջ օրը գալու է այնպես, ինչպես գողն է գալիս գիշերով։
Ո՛վ Տիմոթեոս, պահի՛ր ավանդը՝ հեռու մնալով պիղծ ու նորահնար տեսություններից և մոլար անուն գիտության հակառակություններից,
Որպես օրինա՛կ ունեցիր այն ողջամիտ խոսքերը, որոնք լսեցիր ինձնից այն հավատով ու սիրով, որ Քրիստոս Հիսուսով է։
Ահա թե ինչու մենք պետք է ավելի ուշադիր լինենք ասված խոսքերին, որպեսզի երբեք դրանցից չտարվենք դեպի կորուստ։
քանի որ իրավունք եմ համարում, քանի դեռ այս մարմնի մեջ եմ, արթուն պահել ձեզ հիշեցումներով՝
Սիրելինե՛ր, գրում եմ ձեզ այս երկրորդ նամակը, որով հիշեցման համար, ձեր մաքուր մտքերն եմ արթնացնում.
Բայց Տիրոջ օրը գողի պես պիտի գա, երբ երկինքը պիտի անցնի շառաչյունով, և բնության տարրերը, հրով կիզված, պիտի լուծվեն, և երկիրն ու նրա վրա եղած գործերը պիտի բացահայտվեն։
«Ահա՛ գալիս եմ ինչպես գող. երանի՜ նրան, որ արթուն է և պահում է իր զգեստները, որպեսզի մերկ ման չգա, և իր ամոթույքը չերևա»։
Հիշի՛ր՝ որտեղի՛ց ընկար, ապաշխարի՛ր և քո նախկին գործե՛րն արա, ապա թե ոչ՝ իսկույն կգամ և կշարժեմ քո աշտանակն իր տեղից, եթե չապաշխարես։
Արթո՛ւն եղիր և զորացրո՛ւ մնացածներին, որ մոտ են մեռնելու, քանզի քո գործերն իմ Աստծու առաջ կատարյալ չգտա։