Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Հայտնություն 22:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Ահա շուտով պիտի գամ։ Երանի՜ նրան, ով պահում է այս մարգարեության խոսքը»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 «Ահա շուտով պիտի գամ. երանի՜ նրան, ով պահում է այս գրքի մարգարեության խոսքերը»։

Տես գլուխը Պատճենել




Հայտնություն 22:7
12 Խաչաձեւ Հղումներ  

Ահա շուտով գալիս եմ. պահի՛ր, ինչ որ ունես, որպեսզի ոչ ոք չառնի քո պսակը։


Երանի՜ նրան, ով կարդում է այս մարգարեության խոսքերը և ով լսում ու պահում է այն, ինչ որ գրված է դրա մեջ, որովհետև մոտ է ժամանակը։


Ով այս մասին վկայեց, ասում է. «Ես շուտով պիտի գամ»։ Ամեն։ Ե՛կ, Տե՛ր Հիսուս Քրիստոս։


Ահա շուտով պիտի գամ, և ինձ հետ են իմ վարձերը, որպեսզի հատուցեմ յուրաքանչյուրին ըստ իր գործերի։


«Ահա՛ գալիս եմ ինչպես գող. երանի՜ նրան, որ արթուն է և պահում է իր զգեստները, որպեսզի մերկ ման չգա, և իր ամոթույքը չերևա»։


ինչ որ տեսնում ես, գրի՛ր գրքում և տո՛ւր, որ տանեն յոթ եկեղեցիներին՝ Եփեսոսում, Զմյուռնիայում, Պերգամոնում, Թիատիրայում, Սարդիսում, Փիլադելփիայում և Լաոդիկիայում։


Արդ, ապաշխարի՛ր, ապա թե ոչ իսկույն կգամ և կմարտնչեմ նրանց դեմ իմ բերանի սրով։


Արդ, հիշի՛ր, թե ինչպե՛ս լսեցիր խոսքը. պահի՛ր այն ու ապաշխարի՛ր. իսկ եթե չարթնանաս, կգամ ինչպես գող, և չես էլ իմանա, թե ո՛ր ժամին կգամ։


Վկայում եմ ես՝ Հովհաննեսս, ամեն մեկին, ով լսում է այս գրքի մարգարեության խոսքերը. եթե մեկը բան ավելացնի սրա վրա, Աստված նրա գլխին պիտի բերի այս գրքում գրված պատուհասները։


Եվ եթե մեկը բան պակասեցնի այս գրքի մարգարեության խոսքերից, Աստված պիտի պակասեցնի և կտրի նրա բաժինը կենաց ծառից և սուրբ քաղաքից, ինչպես գրված է այս գրքում։


Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը բոլոր սրբերի վրա թող լինի։ Ամեն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ