Եղիան, մոտենալով ամբողջ ժողովրդին, ասաց. «Մինչև ե՞րբ պիտի կաղաք երկու ոտքով։ Եթե Տերն է Աստված, գնացե՛ք նրա հետևից, և եթե Բահաղն է, նրա՛ հետևից գնացեք»։ Ժողովուրդը նրան պատասխան չտվեց։
Հայտնություն 3:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ գիտեմ քո գործերը, որ ո՛չ սառն ես և ո՛չ տաք. երանի դու սառը լինեիր և կամ տաք։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ "Գիտեմ քո գործերը, որ ո՛չ սառն ես, ո՛չ էլ տաք։ Երանի՜ սառը կամ տաք լինեիր։ |
Եղիան, մոտենալով ամբողջ ժողովրդին, ասաց. «Մինչև ե՞րբ պիտի կաղաք երկու ոտքով։ Եթե Տերն է Աստված, գնացե՛ք նրա հետևից, և եթե Բահաղն է, նրա՛ հետևից գնացեք»։ Ժողովուրդը նրան պատասխան չտվեց։
Բաժան-բաժան արեցին իրենց սրտերը, արդ կորստյան կմատնվեն։ Նա կկործանի նրանց զոհասեղանները. թշվառության մեջ կընկնեն նրանց արձանները։
Ով իր հորը կամ մորը սիրում է ինձնից ավելի, ինձ արժանի չէ։ Ով իր որդուն կամ դստերը ինձնից ավելի է սիրում, ինձ արժանի չէ։
«Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի։ Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ մամոնային։
Բայց վախենում եմ, որ երբ գամ, ձեզ գտնեմ այնպես, ինչպես որ ես չէի ուզենա, և դուք էլ ինձ գտնեք այնպես, ինչպես որ դուք չէիք ուզենա։ Այսինքն՝ ձեր մեջ դարձյալ վեճ, նախանձ, զայրույթ, գրգռություն, չարախոսություն, բամբասանք, հպարտություն, ամբարտավանություն, խռովություն լինի։
Ո՞վ կարող է նրանց սրտերը այնպես անել, որ երկնչեն ինձանից ու պահեն իմ պատվիրանները բոլոր օրերում, որպեսզի հավիտյան լավ լինի նրանց ու նրանց որդիների համար։
Եղբայրնե՛ր, պարտք ենք համարում միշտ Աստծուն գոհություն հայտնել ձեզ համար, ինչպես որ պատշաճ է, որովհետև հետզհետե ավելի է աճում ձեր հավատը, և ավելի է շատանում ձեզնից յուրաքանչյուրի սերը մեկդ մյուսի հանդեպ,
Մաքրե՛ք ձեր հոգիները՝ հնազանդվելով ճշմարտությանը, կեղծավորություն չխառնելով եղբայրասիրությանը, մաքուր սրտով ջերմորեն շարունակ սիրելով միմյանց,
Գիտեմ քո գործերը, քո աշխատանքները, քո համբերությունը և որ չես կարող տանել չարերին. փորձեցիր նրանց, որ իրենց մասին ասում են, թե առաքյալներ են, բայց չեն, և սուտ հանեցիր նրանց։
Սարդիսի եկեղեցու հրեշտակին գրի՛ր. «Այսպես է ասում նա, ով ունի Աստծու յոթ Հոգիները և յոթ աստղերը. տեսա քո գործերը, որ կենդանի եղողի անուն ունես, բայց մեռած ես։