Այնտեղ կար Տիրոջ մի մարգարե, որի անունն էր Օվդեդ։ Նա, ընդառաջ ելնելով Սամարիա եկող զորքին, ասաց նրանց. «Ահա Տիրոջ՝ ձեր հայրերի Աստծու բարկությունն իջավ Հուդայի վրա, և Աստված նրանց ձեր ձեռքը մատնեց. դուք նրանց կոտորեցիք այնպիսի կատաղությամբ, որը մինչև երկինք հասավ։
ու ասացի. «Տե՛ր, իմ Աստվա՛ծ, ամաչում և զարհուրում եմ քեզանից, բարձրացրո՛ւ, Տե՛ր, իմ Աստվա՛ծ, իմ երեսը դեպի քեզ, որովհետև մեր անօրենությունները մեր գլուխներից էլ վեր բարձրացան, իսկ մեր մեղքերը մեծացան և մինչև երկինք հասան։
Փորձեցինք բուժել Բաբելոնին, բայց նա չբժշկվեց, թողնենք նրան և յուրաքանչյուրս գնանք մեր երկիրը, որովհետև նրա դատաստանը մինչև երկինք հասավ, բարձրացավ մինչև աստղերը,