Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Հայտնություն 18:5 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 որովհետև դրա մեղքերը կուտակվեցին մինչև երկինք, և Աստված դրա անիրավությունները հիշեց։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 քանի որ դրա մեղքերը դիզվեցին հասան մինչև երկինք, և Աստված հիշեց դրա ամբարիշտ արարքները։

Տես գլուխը Պատճենել




Հայտնություն 18:5
6 Խաչաձեւ Հղումներ  

Այնտեղ կար Տիրոջ մի մարգարե՝ Օդեդ անունով, որը, Սամարիա մտնող զորքի առաջ դուրս գալով, ասաց նրանց. «Ահա ձեր հայրերի Տեր Աստվածը, Հուդայի երկրի վրա բարկանալով, նրանց մատնեց ձեր ձեռքը, և դուք նրանց սպանեցիք այնպիսի բարկությամբ, որը մինչև երկինք հասավ։


և ասացի. «Ո՛վ իմ Աստված, ես ամաչում եմ և չեմ համարձակվում երեսս դեպի քեզ բարձրացնել, ո՛վ իմ Աստված, որովհետև մեր անօրենությունները մեր գլխից վեր բարձրացան, և մեր հանցանքը մեծ է մինչև երկինք։


Բաբելոնին ջանացինք դարմանել, բայց չբժշկվեց. թողե՛ք նրան, և յուրաքանչյուրս մեր երկիրը գնանք, որովհետև նրա դատաստանը երկնքին հասավ և բարձրացավ մինչև ամպերը։


«Վե՛ր կաց, գնա՛ Նինվե մեծ քաղաքը և քարոզի՛ր նրա դեմ, որովհետև նրանց չարությունը իմ առաջ բարձրացավ»։


Եվ մեծ քաղաքը երեք մասի բաժանվեց, և ազգերի քաղաքներն ընկան։ Մեծ Բաբելոնը հիշվեց Աստծու առաջ, որպեսզի իր ցասման թունդ գինու բաժակը նրան տա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ