Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 28:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ9 Այնտեղ կար Տիրոջ մի մարգարե, որի անունն էր Օվդեդ։ Նա, ընդառաջ ելնելով Սամարիա եկող զորքին, ասաց նրանց. «Ահա Տիրոջ՝ ձեր հայրերի Աստծու բարկությունն իջավ Հուդայի վրա, և Աստված նրանց ձեր ձեռքը մատնեց. դուք նրանց կոտորեցիք այնպիսի կատաղությամբ, որը մինչև երկինք հասավ։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ9 Այնտեղ կար Տիրոջ մի մարգարե՝ Օդեդ անունով, որը, Սամարիա մտնող զորքի առաջ դուրս գալով, ասաց նրանց. «Ահա ձեր հայրերի Տեր Աստվածը, Հուդայի երկրի վրա բարկանալով, նրանց մատնեց ձեր ձեռքը, և դուք նրանց սպանեցիք այնպիսի բարկությամբ, որը մինչև երկինք հասավ։ Տես գլուխը |