Հայտնություն 18:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Վա՜յ, վա՜յ, մե՛ծ քաղաք, որ հագել էիր բեհեզ, ծիրանի և որդան կարմիր ու կրում էիր ոսկե զարդարանքներ, թանկարժեք քարեր և մարգարիտներ, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ "Վա՜յ, վա՜յ, մե՛ծ քաղաք, որ հագել էիր բեհեզ, ծիրանի ու որդան կարմիր և զարդարվել ոսկով, պատվական քարերով ու մարգարտով, |
Նինվեի ջրերը նման էին ավազանի ջրերի. նրանք փախան քեզնից և դադար չառան, ու չկար մեկը, որ հետ նայեր։
Եվ Հոգին ինձ վրա եկավ, ու հրեշտակն առավ տարավ ինձ անապատ. և տեսա մի կին, որ նստած էր յոթգլխանի ու տասեղջյուրանի կարմիր գազանի վրա, որի մարմինը ծածկված էր հայհոյալից գրություններով. գազանը, որ տեսա, յոթ գլուխ ուներ և տասը եղջյուր։
Կինը հագել էր ծիրանի ու կարմիր հագուստ՝ զարդարված ոսկով, մարգարիտով և թանկագին քարերով։ Նա իր ձեռքին բռնել էր ոսկե բաժակ, որը լի էր նրա գարշելի և անմաքուր պոռնկությամբ։
պիտի աղաղակեն՝ տեսնելով նրանից ելնող հուրն ու ծուխը, ու ասեն. «Ո՞ր քաղաքն էր նման այս մեծ քաղաքին»։
Եվ հող պիտի ցանեն իրենց գլուխներին, բարձր ձայնով գուժելով, լալով ու սգալով պիտի ասեն. «Վա՜յ, վա՜յ մեծ քաղաք, որով ծովում նավ ունեցող ամեն մարդ հարստանում էր՝ շնորհիվ քո ճոխության, ինչպե՞ս անարգվեցիր մեկ ժամում։