Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Հայտնություն 18:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 մեկ ժամում քո այնչափ հարստությունը վատնվեց»։ Եվ ամեն նավավար ու նավազ և բոլոր նրանք, որ նավարկում են ծովով, հեռու պիտի կանգնեն լալով,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 որովհետև մեկ ժամում այդքան հարստությունն ավերակ դարձավ"։ Ու ամեն նավավար և բոլոր նրանք, ովքեր ծովում են աշխատում, հեռվում կանգնեցին

Տես գլուխը Պատճենել




Հայտնություն 18:17
11 Խաչաձեւ Հղումներ  

Ողբացե՛ք, Կարքեդոնի՛ նավեր, քանզի կործանվեց ձեր ամրությունը։


Սակայն դրանք երկուսն էլ՝ որբևայրությունն ու անզավակությունը, մեկ օրվա մեջ հանկարծակի քեզ վրա են հասնելու, անսպասելի քեզ վրա են գալու քո դյութությունների, քո սաստկացող կախարդությունների պատճառով,


և Բաբելոնը հանկարծակի վայր ընկավ ու փշրվեց։ Ողբացե՛ք նրա վրա, նրա վերքերին դե՛ղ արեք. թերևս բժշկվի։


Իմ ժողովրդի դստեր մեղքերն ավելի շատացան, քան կործանված Սոդոմի անօրենությունները. նրանք փութով վեր էին կենում, բայց նրանց ձեռքերի վաստակը ոչ մի տեղ չէր երևում։


Նավապետը մոտեցավ նրան և ասաց. «Ի՞նչ ես խռմփացնում, վե՛ր կաց, կանչի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, Աստված թերևս փրկի մեզ, և կորստյան չմատնվենք»։


Բայց հարյուրապետը նավապետին և նավատիրոջն ավելի էր լսում, քան Պողոսի խոսքերին։


Եվ այն տասը եղջյուրները, որ տեսար, տասը թագավորներն են, որոնք դեռևս թագավորություն չեն ստացել, բայց կստանան և մի ժամով իշխան կլինեն ու իշխանություն կստանան գազանի հետ։


Եվ գազանի տասը եղջյուրները, որ տեսար, նրանք պիտի ատեն պոռնիկին, պիտի մերկացնեն և ուտեն նրա մարմինը և այրեն նրան կրակով.


Եվ հող պիտի ցանեն իրենց գլուխներին, բարձր ձայնով գուժելով, լալով ու սգալով պիտի ասեն. «Վա՜յ, վա՜յ մեծ քաղաք, որով ծովում նավ ունեցող ամեն մարդ հարստանում էր՝ շնորհիվ քո ճոխության, ինչպե՞ս անարգվեցիր մեկ ժամում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ