Հայտնություն 14:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մի երկրորդ հրեշտակ եկավ նրա հետևից ու ասաց. «Ընկա՜վ, ընկա՜վ մեծն Բաբելոնը, որն իր ցասումի ու պոռնկության գինով արբեցրեց բոլոր ազգերին»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրան հետևեց մեկ այլ՝ երկրորդ հրեշտակ՝ ասելով. «Ընկա՜վ, ընկա՜վ մեծն Բաբելոնը, որն իր պոռնկության թունդ գինուց խմեցրեց բոլոր ազգերին»։ |
ու տեսա, որ գալիս է նույն հեծյալը՝ երկձի կառքով, ձայն տալով և ասելով. «Ընկավ, կործանվեց Բաբելոնը, նրա բոլոր արձաններն ու կուռքերը գետնին տապալվեցին»։
ու կասես. “Թող Բաբելոնն այսպես ընկղմվի ու չբարձրանա այն չարիքներից, որ ես բերելու եմ նրա վրա”»։ Երեմիա մարգարեի խոսքերն այստեղ վերջանում են։
Թարախակալվեցին քո վերքերը, և քո անկմանը բուժում չկա. բոլորը, որ լսեցին քո գույժը, կծափահարեն քո անկման համար, քանզի ո՞ւմ վրա հանապազ չի գնացել քո չարությունը։
Եվ նրանց մարմիններն ընկած պիտի մնան իրենց մեծ քաղաքի հրապարակներում, որն այլաբանորեն կոչվում է Սոդոմ և Եգիպտոս, որտեղ և խաչվեց նրանց Տերը։
Եվ մեծ քաղաքը երեք մասի բաժանվեց, ու ընկան ազգերի քաղաքները։ Մեծ Բաբելոնը հիշվեց Աստծու առաջ, և Աստված նրան տվեց իր սաստիկ բարկության գինու բաժակը։
որովհետև ճշմարիտ ու արդար են դատաստանները նրա, քանի որ դատեց մեծ պոռնիկին, որն իր պոռնկության մեջ ապականեց երկիրը։ Եվ նրանից լուծեց արյան վրեժն իր ծառաների (Բ Օր. 32.43, Դ Թագ. 9.7)»։