Այդ ամբողջ երկրի վրա կբերեմ այն ամենը, ինչ ասել եմ նրա մասին այն ամենի համաձայն, ինչ գրված է այս գրքում,
Հայտնություն 10:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ հրեշտակն ինձ ասաց. «Դու պետք է դարձյալ մարգարեանաս ժողովուրդների, ազգերի, լեզուների և երկրի թագավորների մասին»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ինձ ասաց. «Դու պետք է դարձյալ մարգարեանաս ժողովուրդների, ազգերի, լեզուների և շատ թագավորների մասին»։ |
Այդ ամբողջ երկրի վրա կբերեմ այն ամենը, ինչ ասել եմ նրա մասին այն ամենի համաձայն, ինչ գրված է այս գրքում,
Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր այդ ոսկորների վրա և նրանց ասա՛. “Չորացա՛ծ ոսկորներ, լսե՛ք Տիրոջ պատգամները։
Եվ ինձ ասաց. «Մարգարեացի՛ր, մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր շնչի վրա և շնչին ասա՛. “Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Ե՛կ, ո՛վ շունչ, չորս կողմերից, ու փչի՛ր այս մեռելների վրա, և նրանք կկենդանանան”»։
Եվ հրեշտակից վերցրի բացված գրքույկն ու կուլ տվեցի. այն իմ բերանում մեղրի պես էր. իսկ երբ կերա, իմ որովայնը դարձավ դառը։
Ինձ տրվեց գավազանի պես մի եղեգ, և հրեշտակը կանգնած ասում էր ինձ. «Վե՛ր կաց և չափի՛ր Աստծու սրբարանն ու զոհասեղանը և նրա մեջ գտնվող երկրպագողներին։
Նրանց մարմինները երեքուկես օր պիտի մնան ի տես բոլոր ցեղերի ու ժողովուրդների և բոլոր լեզուների ու ազգերի, և թույլ չպիտի տան, որ նրանց ոսկորները թաղեն գերեզմաններում։
Եվ տեսա երկնքի մեջ թռչող մի ուրիշ հրեշտակ, որ հավիտենական ավետիս ուներ քարոզելու երկրի բնակիչներին, բոլոր ազգերին, ժողովուրդներին, ցեղերին և լեզուներին։
նրանցից հինգն ընկան, մեկն ապրեց, իսկ մեկն էլ դեռ չի եկել։ Երբ գա, պետք է որ մի կարճ ժամանակ մնա։
Եվ այն տասը եղջյուրները, որ տեսար, տասը թագավորներն են, որոնք դեռևս թագավորություն չեն ստացել, բայց կստանան և մի ժամով իշխան կլինեն ու իշխանություն կստանան գազանի հետ։
Հրեշտակը շարունակում էր խոսել ինձ հետ. «Եվ այն ջրերը, որ տեսար, և որտեղ նստած էր պոռնիկը, դրանք ժողովուրդներն են, բազմությունները, ազգերն ու լեզուները։
Եվ նոր երգեր էին երգում՝ ասելով. «Արժանի ես վերցնելու այդ գիրքը և քանդելու դրա կնիքները, քանի որ մորթվեցիր և քո արյունով գնեցիր մեզ Աստծու համար, բոլոր ցեղերից ու լեզուներից և հեթանոսների բազմություններից։