Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 25:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Այդ ամբողջ երկրի վրա կբերեմ այն ամենը, ինչ ասել եմ նրա մասին այն ամենի համաձայն, ինչ գրված է այս գրքում,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 «Ես այն երկրի վրա կբերեմ իմ այն բոլոր խոսքերը, որոնք ասել եմ նրա դեմ, այս գրքի մեջ ամբողջ գրվածը, որ բոլոր ազգերի դեմ մարգարեացել է Երեմիան։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 25:13
10 Խաչաձեւ Հղումներ  

այդպես էլ պիտի լինի իմ խոսքը, որ ելնում է իմ բերանից. նա դատարկ չի վերադառնալու, մինչև որ չկատարի այն, ինչ կամենում եմ ես։ Պիտի հեշտացնեմ քո ճանապարհները, որպեսզի իմ հրահանգներն էլ դու պահպանես։


Ահա քեզ այսօր կարգեցի ազգերի ու թագավորությունների վրա, որպեսզի դրանք քանդես ու խորտակես, կործանես ու ավերես, վերակառուցես ու հիմնես»։


«Քեզ դեռ որովայնում չստեղծած՝ ընտրեցի քեզ, և դեռ արգանդից դուրս չեկած՝ սրբացրի քեզ ու հեթանոսներին մարգարե կարգեցի»։


«Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. այն բոլոր բաները, որ քեզ հրամայեցի, քեզ համար գրի՛ առ մատյանի մեջ։


«Քեզ համար մատյա՛ն վերցրու և նրա մեջ գրի՛ր այն բոլոր բաները, ինչ ասել եմ քեզ Իսրայելի, Հուդայի և բոլոր ազգերի մասին՝ սկսած այն օրից, երբ խոսեցի քեզ հետ՝ Հուդայի արքա Հովսիայի օրերից մինչև այժմ.


Իսկ Հուդայի Հովակիմ արքային էլ կասես, թե այսպես է ասում Տերը. “Դու վառեցիր այն մատյանը և ասացիր՝ “Ինչո՞ւ նրա մեջ գրեցիր ու հայտնեցիր, թե բաբելացիների արքան պիտի ներխուժի ու ջնջի այս երկիրը, պիտի զրկի այն մարդ ու անասունից”»։


Երեմիան կանչեց Ներիայի որդի Բարուքին, և Բարուքը Երեմիայի բերանից մատյանում գրի առավ այն բոլոր բաները, որ Տերը հրամայել էր նրան։


Եվ հրեշտակն ինձ ասաց. «Դու պետք է դարձյալ մարգարեանաս ժողովուրդների, ազգերի, լեզուների և երկրի թագավորների մասին»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ