Հակոբոս 5:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որովհետև ձեր հարստությունը փտած է, ձեր զգեստները՝ ցեցի կեր դարձած։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ձեր հարստությունը փտել է, և ձեր հագուստները ցեցի կեր են դարձել, |
որ քո արդարությունը Չեմ ծածկել իմ սրտում, Նաև քո ճշմարտությունն ու քեզնով փրկությունը։ Ասացի և չթաքցրի քո ողորմությունն Ու քո ճշմարտությունը մեծ ժողովից։
ահա Տերն է ինձ օգնական, և ո՞վ է, որ չարչարելու է ինձ։ Ահա դուք բոլորդ ձորձերի պես պիտի հնանաք, և ցեցը պիտի ուտի ձեզ։
քանզի ժամանակի ընթացքում դրանք պիտի մաշվեն ձորձերի պես և ինչպես բուրդ, որին ուտում է ցեցը, բայց իմ արդարությունը պիտի մնա հավիտյան, և իմ փրկությունը՝ սերնդից սերունդ»։
Կաքավը ձայն տվեց, հավաքեց նրանց, որոնց ինքը չէր ծնել. այնպես էլ նա, ով անարդար ճանապարհով հարստություն է դիզում, իր օրերի կեսին պիտի թողնի այն ու իր վախճանի ժամին պիտի զգա իր անմտությունը։
Վաճառե՛ք ձեր ինչքերը և ողորմությո՛ւն տվեք. և ձեզ համար պատրաստե՛ք չհնացող քսակներ և անհատնում գանձեր երկնքում, ուր ո՛չ գողն է մոտենում, և ո՛չ ցեցն է փչացնում.
Եթե ձեր ժողովատեղին մտնի մի մարդ, որ ունենա ոսկի մատանի և շքեղ զգեստներ, և այնտեղ մտնի նաև մի աղքատ՝ կեղտոտ շորերով,