Նա կանգնեցրեց տաճարի գավիթի սյուները։ Մի սյունը կանգնեցրեց ու այն անվանեց Հաքում [Աստված ապավեն]. երկրորդ սյունը կանգնեցրեց ու անունը դրեց Բոոզ [Աստծու մեջ է ուժը]։
ՀՌՈՒԹ 2:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սկեսուրը նրան ասաց. «Այսօր որտե՞ղ հավաքեցիր և որտե՞ղ աշխատեցիր. օրհնյալ լինի նա, ով լավություն արեց քեզ»։ Եվ Հռութն իր սկեսրոջը պատմեց, թե որտե՛ղ է եղել, և ասաց. «Բոոս է այն մարդու անունը, որի մոտ աշխատեցի այսօր»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ սկեսուրը նրան ասաց. «Որտե՞ղ հավաքեցիր այսօր և ո՞ւր աշխատեցիր. օրհնյալ լինի քեզ ճանաչողը»։ Այն ժամանակ նա իր սկեսուրին հայտնեց, թե ում մոտ է աշխատել, ու ասաց. «Այդ մարդու անունը, ում մոտ այսօր աշխատեցի, Բոոս է»։ |
Նա կանգնեցրեց տաճարի գավիթի սյուները։ Մի սյունը կանգնեցրեց ու այն անվանեց Հաքում [Աստված ապավեն]. երկրորդ սյունը կանգնեցրեց ու անունը դրեց Բոոզ [Աստծու մեջ է ուժը]։
Աղջիկն ընկավ երեսի վրա և մինչև գետին խոնարհվելով՝ երկրպագություն արեց ու ասաց. «Ինչի՞ց է, որ քո բարեհաճությանն արժանացա, և դու ուշադրություն դարձրիր ինձ վրա, թեև ես մի օտար կին եմ»։