Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀՌՈՒԹ 2:19 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Եվ սկեսուրը նրան ասաց. «Որտե՞ղ հավաքեցիր այսօր և ո՞ւր աշխատեցիր. օրհնյալ լինի քեզ ճանաչողը»։ Այն ժամանակ նա իր սկեսուրին հայտնեց, թե ում մոտ է աշխատել, ու ասաց. «Այդ մարդու անունը, ում մոտ այսօր աշխատեցի, Բոոս է»։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Սկեսուրը նրան ասաց. «Այսօր որտե՞ղ հավաքեցիր և որտե՞ղ աշխատեցիր. օրհնյալ լինի նա, ով լավություն արեց քեզ»։ Եվ Հռութն իր սկեսրոջը պատմեց, թե որտե՛ղ է եղել, և ասաց. «Բոոս է այն մարդու անունը, որի մոտ աշխատեցի այսօր»։

Տես գլուխը Պատճենել




ՀՌՈՒԹ 2:19
6 Խաչաձեւ Հղումներ  

Եվ սյուները կանգնեցրեց տաճարի նախասրահում. աջ կողմի սյունը կանգնեցրեց և նրա անունը դրեց Յաքին, և կանգնեցրեց ձախ կողմի սյունը և նրա անունը դրեց Բոոզ։


Երանի՜ նրան, որ հոգ է տանում աղքատի համար. նեղության օրը Տերը կփրկի նրան։


Տերը նրան կպահի և կպահպանի նրա կյանքը. նա երանելի կլինի երկրի վրա, և նրան չի մատնի իր թշնամիների ցանկությանը։


Ո՜վ Աստված, մեր ականջներով լսեցինք. մեր հայրերը մեզ պատմեցին այն գործերի մասին, որ դու կատարեցիր նրանց օրերին՝ այն հին ժամանակներում։


Աղջիկն ընկավ երեսի վրա և մինչև գետին երկրպագելով՝ նրան ասաց. «Ինչի՞ց է, որ ես շնորհ եմ գտել քո աչքերի առաջ, և դու ճանաչում ես ինձ. չէ՞ որ ես մի օտար կին եմ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ