Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀՈՎՆԱՆ 3:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Հովնանը ելավ ու գնաց Նինվե, ինչպես Տերը խոսել էր նրա հետ։ Նինվեն Աստծու մեծ քաղաք էր՝ երեք օրվա գնալու ճանապարհի չափ։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Հովնանը վեր կացավ ու գնաց Նինվե՝ Տիրոջ խոսքի համաձայն։ Նինվեն մեծ քաղաք էր՝ երեք օրվա ճանապարհորդություն մի կողմից մյուսը։

Տես գլուխը



ՀՈՎՆԱՆ 3:3
9 Խաչաձեւ Հղումներ  

Աբրահամը վաղ առավոտյան վեր կացավ, համետեց իր էշը, հետը վերցրեց երկու ծառաների և իր որդուն՝ Իսահակին, ողջակեզի համար փայտ կոտրեց և ճանապարհ ընկավ։ Եկավ այն տեղը, որ Աստված ասել էր նրան։


Ռաքելն ասաց. «Աստված ինձ օգնեց, որովհետև մրցեցի քրոջս հետ և հաղթեցի»։ Եվ որդու անունը դրեց Նեփթաղիմ։


Նա այնպես կանի, որ արդարությունդ լույսի պես երևա, Եվ իրավունքդ՝ կեսօրվա նման։


Այլևս անցավոր աստվածներ թող չլինեն քեզ, Եվ օտար աստծու պիտի չերկրպագես.


Եվ Ասորեստանի Սենեքերիմ արքան վերադարձավ, գնաց ու բնակվեց Նինվեում։


«Ելի՛ր և գնա՛ Նինվե մեծ քաղաքը և քարոզի՛ր այնտեղ, քանի որ նրա չարության աղաղակն ինձ հասավ»։


Ես չխնայե՞մ Նինվե մեծ քաղաքը, որտեղ բնակվում են ավելի քան տասներկու բյուր մարդիկ, որոնք իրենց աջն ու ձախը չգիտեն, նաև բազում անասուններ»։


Ղուկասն է միայն ինձ հետ։ Մարկոսին վերցրո՛ւ և բե՛ր քեզ հետ, որովհետև նա ինձ օգտակար է ծառայության համար։