ՀՈՎՀԱՆՆԵՍ 8:41 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դուք ձեր հոր գործերն եք անում»։ Արդ նրան ասացին. «Մենք պոռնկությունից չենք ծնվել. մեր Հայրը մեկ է՝ Աստված»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դուք ձեր հոր գործերն եք կատարում»։ Եվ նրան ասացին. «Մենք պոռնկությունից չենք ծնվել. մեկ Հայր ունենք՝ Աստված»։ |
Դու ես մեր հայրը։ Աբրահամը չգիտեր մեզ, Իսրայելը մեզ չէր ճանաչում, բայց դու, Տե՛ր, Հա՛յր մեր, փրկի՛ր մեզ, որովհետև սկզբից ի վեր մեզ վրա է քո անունը։
Տե՜ր, սաստիկ մի՛ բարկացիր մեզ վրա և մեր մեղքերը հավիտյան մի՛ հիշիր։ Եվ հիմա նայի՛ր, Տե՛ր, մենք ամենքս քո ժողովուրդն ենք։
Ես ասացի. «Թող լինի՛, Տե՛ր»։ «Ձեզ որդիներիս մեջ կարգել կամեցա՝ ձեզ տալու ընտիր երկիրը՝ իբրև ազգերի Ամենակալ Աստծու մեծահռչակ ժառանգություն. ասացի, որ հայր կոչես ինձ և այլևս երես չթեքես ինձնից։
Եփրեմն իմ սիրելի որդին է, գուրգուրելի մանուկը. հենց որ իմ խոսքը նրա մասին է լինում, նորից հիշում եմ նրան։ Ահա թե ինչու շտապում եմ օգնել նրան, անչափ պիտի ողորմեմ նրան»,- ասում է Տերը։
Տիրոջ խոսքերի սկիզբը՝ Ովսեեին։ Տերն ասաց Ովսեեին. «Գնա՛, դու քեզ համար պոռնկացող կին և պոռնկության որդինե՛ր առ, որովհետև երկիրը պոռնկանալով հեռանալու է Տիրոջից»։
«Որդին փառավորում է հորը, և ծառան երկնչում է իր տիրոջից։ Իսկ արդ, եթե ես Հայր եմ, ո՞ւր է իմ փառքը, և եթե Տեր եմ, ո՞ւր է իմ պատիվը,- ասում է Ամենակալ Տերը։ Դուք, քահանանե՛ր, որ անարգում եք իմ անունը և ասում. “Ինչո՞վ անարգեցինք քո անունը”։
Անարգեց Հուդան, գարշություններ կատարվեցին Իսրայելում և Երուսաղեմում, որովհետև Հուդան պղծեց Տիրոջ սրբությունները նրանց ձեռքով, որոնց սիրեց և հարեց օտար աստվածներին։
Դուք հոր կողմից սատանայի զավակներ եք, և ձեր հոր ցանկություններն եք ուզում կատարել, քանզի նա ի սկզբանե մարդասպան էր և ճշմարտության մեջ չմնաց, որովհետև նրա մեջ ճշմարտություն չկար։ Երբ նա ստում է, ինքն իր բնության համաձայն է ստում, քանի որ նա սուտ է և ստի հայր։
«Դուք Տիրոջ՝ ձեր Աստծու որդիներն եք։ Մեռելի վրա սգալիս ձեզ մի՛ ծվատեք և ձեր ճակատի մազերը մի՛ փետեք,
Ինչո՞ւ եք Տիրոջը այդպես հատուցում, հիմար ու անմի՛տ ժողովուրդ, Մի՞թե նա այն հայրը չէ, որ քեզ ձեռք բերեց, քեզ արարեց ու մեծացրեց քեզ։
ոչ ինչպես Կայենը, որ չարից էր և սպանեց իր եղբորը։ Եվ ի՞նչ պատճառով սպանեց նրան. որովհետև իր գործերը չար էին, իսկ եղբոր գործերը՝ բարի։