Երկնքից ուտելու հաց տվեցիր նրանց, և վեմից ջուր բխեցրիր ու խմեցրիր նրանց և պատվիրեցիր նրանց մտնելու ու ժառանգելու այն երկիրը, որի վրա բարձրացրիր քո ձեռքը՝ նրանց տալու համար։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 6:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մեր հայրերն անապատում մանանան կերան, ինչպես որ գրված է. “Երկնքից նրանց հաց տվեց ուտելու” (Սաղ. 77(78).24)»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մեր հայրերն անապատում մանանան կերան, ինչպես որ գրված է. "Երկնքից նրանց ուտելու հաց տվեց" (Սաղ. 78.24)»։ |
Երկնքից ուտելու հաց տվեցիր նրանց, և վեմից ջուր բխեցրիր ու խմեցրիր նրանց և պատվիրեցիր նրանց մտնելու ու ժառանգելու այն երկիրը, որի վրա բարձրացրիր քո ձեռքը՝ նրանց տալու համար։
Նրանց տվեցիր քո բարերար սուրբ հոգին՝ իմանալու Օրենքը. մանանան չհեռացրիր նրանց բերանից և նրանց ջուր տվեցիր վեմից՝ ծարավը հագեցնելու համար։
Իսրայելի որդիները քառասուն տարի մանանա կերան, մինչև որ հասան շեն երկիր։ Նրանք մանանա էին ուտում, մինչև որ հասան փյունիկեցիների կողմերը։
Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, Մովսեսը չէր, որ ձեզ երկնքից հաց տվեց, այլ իմ Հայրն է տալիս ձեզ ճշմարիտ հացը երկնքից.
Այս է երկնքից իջած հացը. ոչ այնպես, ինչպես մանանան, որը ձեր հայրերը կերան և մեռան. այլ ով այս հացն ուտում է, կապրի հավիտյան»։
Նա չարչարեց քեզ, սոված պահեց, կերակրեց քեզ մանանայով, որին ծանոթ չէիր, և ծանոթ չէին նաև քո հայրերը, որպեսզի քեզ ցույց տա, թե մարդը միայն հացով չի ապրում, այլ այն ամեն խոսքով, որ ելնում է Աստծու բերանից։
Այդ օրը՝ այդ երկրի ցորենից ուտելուց հետո, մանանան դադարեց, և Իսրայելի որդիներն այլևս մանանա չգտան։ Եվ այդ տարի նրանք հավաքեցին փյունիկեցիների երկրի պտուղը։
Ով ականջ ունի լսելու, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. “Ով հաղթի, նրան թույլ կտամ, որ ուտի թաքցված մանանայից, և նրան կտամ հաղթական վկայության սպիտակ քարը ու դրա վրա գրված մի նոր անուն, որ ոչ ոք չգիտի, բացի նրանից, ով այն ընդունում է”»։