49 Ձեր հայրերը անապատում մանանան կերան, սակայն մեռան։
49 Ձեր հայրերն անապատում կերան մանանան, բայց մեռան։
Ո՞ւր են ձեր հայրերն ու մարգարեները, մի՞թե հավիտյան պիտի ապրեն։
քանի որ Տերը նրանց մասին ասել էր՝ «Անապատում իսպառ պիտի մեռնեն»։ Եվ նրանցից ոչ ոք չմնաց, բացի Հեփոնեի որդի Քաղեբից ու Նավեի որդի Հեսուից։
Մեր հայրերն անապատում մանանան կերան, ինչպես որ գրված է. “Երկնքից նրանց հաց տվեց ուտելու” (Սաղ. 77(78).24)»։
Այս է երկնքից իջած հացը. ոչ այնպես, ինչպես մանանան, որը ձեր հայրերը կերան և մեռան. այլ ով այս հացն ուտում է, կապրի հավիտյան»։
Կուզենայի ձեզ հիշեցնել,- թեև դուք այդ բոլորը գիտեք,- որ Աստված նախ իր ժողովրդին փրկեց Եգիպտոսից, իսկ հետո կորստյան մատնեց անհավատներին։
Ով ականջ ունի լսելու, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. “Ով հաղթի, նրան թույլ կտամ, որ ուտի թաքցված մանանայից, և նրան կտամ հաղթական վկայության սպիտակ քարը ու դրա վրա գրված մի նոր անուն, որ ոչ ոք չգիտի, բացի նրանից, ով այն ընդունում է”»։