Երկնքից ուտելու հաց տվեցիր նրանց, և վեմից ջուր բխեցրիր ու խմեցրիր նրանց և պատվիրեցիր նրանց մտնելու ու ժառանգելու այն երկիրը, որի վրա բարձրացրիր քո ձեռքը՝ նրանց տալու համար։
Երբ Իսրայելի որդիները տեսան այն, իրար ասացին. «Ի՞նչ է սա»։ Որովհետև չգիտեին, թե դա ի՛նչ է։ Եվ Մովսեսն ասաց նրանց. «Դա այն հացն է, որ Տերը տվեց ձեզ՝ ուտելու։
Եվ Տերն ասաց Մովսեսին. «Ահա ես ձեզ համար հաց եմ տեղացնելու երկնքից։ Ժողովուրդը թող ելնի ու հավաքի այն, ինչքան անհրաժեշտ է յուրաքանչյուր օրվա համար։ Եվ կփորձեմ, թե կապրե՞ն իմ օրենքներով, թե՞ ոչ։
Նա չարչարեց քեզ, սոված պահեց, կերակրեց քեզ մանանայով, որին ծանոթ չէիր, և ծանոթ չէին նաև քո հայրերը, որպեսզի քեզ ցույց տա, թե մարդը միայն հացով չի ապրում, այլ այն ամեն խոսքով, որ ելնում է Աստծու բերանից։