ՀՈՎՀԱՆՆԵՍ 6:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Շուրջ քսանհինգ կամ երեսուն ասպարեզ թիավարելուց հետո տեսան ծովի վրայով քայլող Հիսուսին, որ մոտեցել էր նավակին, և սաստիկ վախեցան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քսանհինգ կամ երեսուն ասպարեզի չափ թիավարելուց հետո տեսան Հիսուսին, որ քայլում էր լճի վրայով և նավին էր մոտենում։ Եվ նրանք սաստիկ վախեցան։ |
Ի՞նչ օգուտ կա քեզ իմ արյունից, Եթե ապականության մեջ իջնեմ. Մի՞թե հողը կգովաբանի քեզ Կամ կպատմի քո ճշմարտությունը։
Քո նավավարները քեզ ծովի խորքը, առատ ջրերի մեջ են վարել. հարավային հողմն է քեզ խորտակել ծովի խորքում։
Մարդիկ ջանում էին նավը ցամաք վերադարձնել, բայց չէին կարողանում, քանի որ ծովն ավելի ու ավելի էր ալեկոծվում ու սաստկանում նրանց դեմ։
Եվ ահա նույն օրը աշակերտներից երկուսը գնում էին մի գյուղ, որի անունն Էմմավուս էր, և որը Երուսաղեմից հեռու էր վաթսուն ասպարեզով։
Եվ հնձանը կոխոտվեց քաղաքից դուրս, և հնձանից արյունը հոսում ու բարձրանում էր մինչև ձիու սանձերը. նրա երկարությունը մոտ հազար վեց հարյուր ասպարեզ էր։
Քաղաքը քառակուսի էր. նրա երկարությունն հավասար էր լայնությանը։ Եվ նա չափեց նրա երկարությունը՝ տասներկու հազար ասպարեզ, նույն չափն ունեին նաև նրա լայնությունն ու բարձրությունը։